Ռումինիայի Նապոկա – Կլուժ քաղաքին հրաժեշտ տվեցին Բալկանյան երկրների աթլետիկայի 73 –րդ առաջնության մասնակիցները։
Հաջող քննություն բռնեց Հայաստանի հավաքականը , որը 12 թիմերի պայքարում, մեդալների հաշվարկով, գրավեց վեցերորդ տեղը։
Առավել արդյունավետ էին գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի մրցելույթները։ Մարզիչ Գրիգոր Բարսեղյանի 24 –ամյա սանը առաջին էր 1500 / 3 րոպ․ 47, 60 վրկ․ / և 3000 մետր / 8․ 12, 02 / վազքատարածություններում։