Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Ճգնաժամն ավելի է խորանալու, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու խամաճիկների միջոցով կառավարել ՍԴ-ն

Ազգային ժողովրդավարական բևեռը զավեշտալի է համարում իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, թե Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը լուծված է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բևեռի ներկայացուցիչ Վահագն Ավագյանն ասաց. «Առաջին հերթին պետք է հասկանալ, թե այդ ճգնաժամի էությունն ինչում է կայանում, ինչու ենք մենք այն համարում ճգնաժամ։ Հարցն այն էր, որ նախորդ ռեժիմից ժառանգած սահմանադրական կարգի տապալման մեջ մեղսակցություն ունեցող դատաիրավական ամբողջ համակարգը հայ ժողովրդի իշխանության բռնազավթմանը աջակցած մի հանցավոր համագործակցություն է իրենից ներկայացնում։ Այն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ հայ ժողովրդից յուրացրած պետական լծակների միջոցով, հայ ժողովրդի արտաքին և ներքին մարտահրավերներին պատասխան տալու հետ որևէ առնչություն չունի։ Ինքն իր կյանքն ունի, իր կյանքի նպատակը իշխանությունը զավթած խունտայի իշխանությունը երկարաձգելն է եղել 30 տարիների ընթացքում, և երբ 2018 թվականի համաժողովրդական ապստամբությամբ ժողովուրդը մերժեց այդ համակարգը և ցանկություն հայտնեց ազատագրվելու այդ համակարգից, ստեղծելու ինքնիշխան պետական համակարգ ու ապրելու ներքին համերաշխությամբ ու նաև արտաքին մարտահրավերներին ադեկվատ արձագանք տալով՝ այդ նպատակադրումները, որոնք 2018 թվականին եղան, և որոնց համար Նիկոլ Փաշինյանը գործուղվեց գործադիր իշխանություն, ըստ էության ամբողջովին տապալվեցին»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առաջին հերթին դատաիրավական համակարգը թողնվեց նույնը, երկու տարվա ընթացքում իրենց վրա վերցրին նախորդ ռեժիմի ժառանգորդությունը. «Եվ այն պայքարի իմիտացիան, որ տարվում էր՝ բոլոր սլաքներն ուղղելով Սահմանադրական դատարանի ուղղությամբ՝ իբրև հենց այդ օղակն է խանգարում իմ նշած խնդիրների լուծման համար, աբսուրդ է։ Այդ ամբողջ իմիտացիոն պայքարը տարվում էր ընդամենը Սահմանադրական դատարանի արդեն նոր բռնապետի, խանական Սահմանադրությամբ ամրագրված իշխանության ղեկավարի, իշխանությանն աջակցող մարդկանց գտնելու ու այնտեղ նստեցնելու համար։ Մենք տեսանք, որ այն խամաճիկ անձինք, ովքեր ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորներ, նախկին ռեժիմի տարիներին իրենց կենսագրությամբ հազարավոր ապացույցներ են բերել, որ իմ կողմից նշված հանցավոր խմբի հետ համագործակցող անձինք են, իրենց կենսագրությունն էլ դա ամբողջությամբ ցույց է տալիս»։

Ավագյանի խոսքով՝ նման խամաճիկ մարդկանց բերել նստեցնել Սահմանադրական դատարանում, նշանակում է, որ ինքը նույնպես, ընդունելով հակամարդկային ռեժիմի կանոնները, որի դեմ 2018-ին ապստամբել է հայ ժողովուրդը, պատրաստ է այդ համակարգի գլուխը կանգնել. «Ընդ որում՝ բոլոր կոմպոնենտների առումով։ Մենք գիտենք, որ հետսովետական, այսօր ռուսական կառավարման համակարգը իրենից չի ենթադրում անկախ դատական համակարգ ունենալ երկրում։ Դա ընդհակառակը՝ հակոտնյա է այդ կառավարման համակարգին։ Նիկոլ Փաշինյանը ընտրություն ուներ՝ կա՛մ ջախջախել այդ հակահայկական կառավարման համակարգը ու սերմեր դնել ինքնիշխան կառավարման համակարգի, այդ թվում՝ անկախ դատական համակարգի համար, կա՛մ ինքն ընդուներ Սերժ Սարգսյանի ժառանգությունը նաև այդ առումով։ Մենք տեսանք, որ այդ ճակատամարտում հայ ժողովուրդը պարտվեց՝ խաբվելով խաբեբա Նիկոլ Փաշինյանին ու նրա տված խոստումներին։ Նա, ըստ էության, վերածվել է նոր Սերժ Սարգսյանի»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ հույսով է այդ մարդկանց իշխանությունը բերել դատաիրավական համակարգ, արդյոք նրանց թույլ լինելու հանգամանքո՞վ, որպեսզի իրենց ենթարկեցնի, թե՞ Հայաստանում չկան որակյալ այլ մասնագետներ, Վահագն Ավագյանը պատասխանեց. «Շատ լեգիտիմ հարց եք տալիս։ Իհարկե, կան մասնագետներ բոլոր ոլորտներում։ Բայց նպատակը ո՞րն է՝ ինքնիշխան կառավարման համակարգ ունենա՞լը։ Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, այնքան որակյալ մասնագետներ կան, որ բոլոր ոլորտներում կարող են աշխատել։ Գալով հարցի առաջին հատվածին, թե ինչ հույսով են նախկին ռեժիմի խամաճիկներին բերել, դա ամբողջությամբ լեգիտիմ հարց է. այնքան ապիկար է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և իրենց հաշվարկներն այնքան տգետ էին, որ եթե վերանանք Սահմանադրական դատարանից ու տեսնենք, թե նա ինչպիսի կառավարում էր փորձում իրականացնել Վալերի Օսիպյաններով ու Արթուր Վանեցյաններով, ամեն ինչ կհասկանանք։ Նախնական պայմանավորվածությամբ իշխանությունը ստանձնելիս, ենթադրում եմ, նա ստորագրել է, որ այդ պաշտոններին հենց այդ մարդիկ են լինելու, այդ խոստումները սրբորեն պահպանվում են։ Բոլոր ոլորտներում ճգնաժամը պահպանվում է, ու ճգնաժամ չէր էլ լինի, եթե պետական ապարատը ըստ արժանվույն արձագանքեր հայ ժողովրդի բոլոր խնդիրներին։ Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ Սահմանադրական դատարանում խամաճիկների միջոցով չի կարողանալու կառավարել, ու ճգնաժամերն էլ ավելի են խորանալու։ Այս առումով ձեր հարցն ամբողջությամբ լեգիտիմ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում