Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Պարադոքսալ պատկեր. Երբ ավագ եղբայրը մերժում է Հայաստանը, իսկ կրտսեր եղբայրը…

«Լոս Անջելեսում» ելույթ ունեցող 22-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուրուգվայի հավաքականը հոկտեմբերի 8-ին կմրցի Չիլիի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Էկվադորի հետ: Ավելի վաղ Դիեգո Մարաշլյանը հրավիրվել էր Ուրուգվայի օլիմպիական հավաքական և տպավորիչ խաղով աչքի ընկել Տոկիո-2020-ի որակավորման փուլում։

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մեկնարկից հետո շատ է խոսվում մեր գլխավոր թիմը արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներով ուժեղացնելու մասին: Շատերը այն կարծիքին են, որ ներկայիս կազմով լուրջ խնդիրներ լուծել ուղղակի հնարավոր չէ: Բոլորս մեծ հույսեր էինք կապում հենց Մարաշլյանի հետ։ Հույս կար, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այնուամենայնիվ կհաջողվի Մարաշլյանին, այսպես ասած, համոզել կրելու մեր երկրի մարզաշապիկը: Նրա՝ Հայաստանում խաղալու հարցը վերջնականապես փակվեց անցյալ տարվա գարնանը։

«Նրա հարցը փակված է: Ուրախ եմ, որ ինքն անձամբ հայտարարեց մեր միջև բանակցությունների մասին: Նա տեղեկացրեց, որ չի պատրաստվում խաղալ Հայաստանի հավաքականում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է Ուրուգվայի հավաքականում խաղալ: Կարծում եմ՝ նրան այնտեղից հրավեր կուղարկեն: Մարաշլյանի հարցը փակված է, եթե ապագայում կտրուկ ինչ-որ բան չփոխվի»,- նշել էր այն ժամանակ ՀՖՖ գլխավոր քարտուղար, ներկայում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

22-ամյա հարձակվողն իր հերթին հայտարարել էր. «Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, թե՞ ոչ, ասեմ՝ այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ»:

Ինչևէ, վերջերս հայտնի դարձավ, որ Դիեգո Մարաշլյանի կրտսեր եղբայրը՝ 18-ամյա Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը, պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալու Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում։ Նիկոլաս Մարաշլյանը, ով խաղում է Ուրուգվայի գլխավոր թիմերից մեկում՝ «Պենյառոլում», «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ իրեն շատ ոգևորել է Հայաստանից հրավեր ստանալու փաստը: Հարցին, թե ինչ է նշանակում ֆուտբոլ խաղալ Հայաստանի համար, երիտասարդ Մարաշլյանն ասել է, թե մեծ հպարտություն է իր և իր ընտանիքի համար ևս: Նա նաև նշել է, որ արդեն տեղեկություններ է ստանում Հայաստանի հավաքականի ու ֆուտբոլի մասին, և խոստովանել է, որ ունենալով Հենրիխ Մխիթարյանի պես լավ ֆուտբոլիստ՝ կարելի է հույսեր ունենալ:

Փաստորեն, ի դեմս Մարաշլյան եղբայրների, մենք ականատեսը եղանք ուշագրավ և նույնիսկ ինչ-որ չափով պարադոքսալ մի պատկերի։ Մարաշլյան ավագը հայտարարում է, որ իրեն ավելի շատ ուրուգվայցի է համարում և մերժում է Հայաստանի հավաքականի հրավերը, իսկ Մարաշլյան կրտսերը մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ընդունում է մեր երկրի դրոշի ներքո խաղալու առաջարկը։

Ունենք նախադեպեր, երբ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նույնիսկ ծնողների մի կողմից են հայ, մեծ խանդավառությամբ են ընդունել ազգային թիմի պատիվը պաշտպանելու առաջարկը: Վառ օրինակներից է Արգենտինայում բնակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը 2018 թվականին միացավ Հայաստանի ազգային հավաքականին: Բալեկյանը հայկական արմատներ ունի միայն մորական պապի կողմից: Կարող ենք հիշատակել նաև 2018 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելիին: Վերջինս, չունենալով հայկական արմատներ, տարիներ շարունակ շատ ավելի մեծ նվիրումով է պաշտպանել մեր երկրի պատիվը, քան ազգային թիմի որոշ հայ ֆուտբոլիստներ: Ի տարբերություն Պիզելիի ու Բալեկյանի՝ Դիեգո Մարաշլյանի հայկական արմատները շատ ավելի խորն են, սակայն պետք է ընդունենք և խոստովանենք, որ ուրուգվահայ ֆուտբոլիստի արձագանքը տրամաբանական և ինչ-որ տեղ սպասելի էր: Նա հնարավորություն ուներ խաղալու աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկում և ըստ էության հասավ իր նպատակին։

Ժամանակին բոլորս անհամբեր սպասում էինք, որ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կկրի ֆրանսահայ Ալեն Պողոսյանը: Եղավ նույնիսկ մի պահ, երբ Պողոսյանը կամուկացի մեջ էր և մոտ էր Հայաստանի ազգային թիմում խաղալուն: Վերջին պահին, սակայն, Պողոսյանը, մերժելով Հայաստանի հրավերը, հայտնվեց Ֆրանսիայի ազգային թիմում և 1998 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Ու չնայած Պողոսյանի՝ հայկական կողմի հրավերը չընդունելուց հետո որոշակի հիասթափություն ապրեցինք, այնուամենայնիվ նրա այս որոշումը միանգամայն ադեկվատ էր: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում