Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ»,- գրել է Լինկևիչուսը:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ:
Happy Independence Day, @armenia Jan! 🇱🇹🇦🇲 pic.twitter.com/gbE3hHVWcm
— Linas Linkevicius (@LinkeviciusL) September 21, 2020