Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մի քանի պրոֆեսինալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում. Բակուր Մելքոնյան

«Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 33  հոգի թունավորվել է  այս ցանցի ծառայություններից օգտվելու արդյունքում։

«Չէի ուզում անդրադառնալ մամուլում պտտվող լուրերին, որ Արտ Լանչի սննդից Մասիվի հիվանդանոցում 33 հոգի թունավորվել են, չէի ուզում անդրադառնալ ոչ թե թաքցնելու համար (բոլոր անհրաժեշտ կառույցները տեղեկացված են), այլ չէի ուզում հետևյալ պատճառով.

1. Մի քանի պրոֆեսինալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացանք, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում:

2. Ամբողջությամբ նույն սնունդից, նույն օրը, նույն հիվանդանոցում օգտվել են 500֊ից ավել մարդ և միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն:

3. Ես անընդհատ կապի մեջ եմ հիվանդանոցի անձնակազմի հետ, այս պահին բոլոր 33 անձի մոտ էլ ամեն ինչ նորմալ է և սիմպտոմները անցել են:

4. Օրենքով պահանջված կարգով առկա են տեղում պատրաստված ճաշերի և աղցանների բոլոր փորձանմուշները, որոնք համապատասխան մարմինների կողմից տարվել են փորձաքննման:

5. Մեր մոտ առկա են և համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից օգտագործված բոլոր սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերը և անհրաժեշտ սերտիֆիկատները:

Ես ուզում եմ, որ երկրումս ամեն մեկը կրի պատասխանատվություն իր կատարած սխալի համար, ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը Արտ Լանչը չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում:

Լինենք պրոֆեսինալ, սպասենք արդյունքներին:

Շատ շնորհակալ եմ ինձ րոպեն մեկ զանգող և իրենց աջակցությունը և օգնություն առաջարկող անձանց:

Ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բիզնեսին և նույն պատասխանատվությամբ եմ շարունակելու եմ իմ աշխատանքը»,- նշել է  Բակուր Մելքոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում