Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Փաշինյանն ինքնախաբեությամբ է զբաղված, նա ինքը օլիգարխ Ծառուկյանին դարձրեց «մեծահարուստ» ու բերեց խորհրդարան

«Ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողները իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոն»,- հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում աջակցելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հիշատակել էր ԲՀԿ նախագահի հետ կապված խմբակային բռնաբարության հայտնի պատմությունը:

ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև առաջացած հեռակա այս բանավեճն ուշագրավ է հատկապես ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ֆոնին։ Արդյո՞ք սրանով իշխանությունը ցույց է տալիս, որ չունի որևէ մտահոգություն, թե՞ հակառակը՝ ինչ-որ հավակնություններ զսպելու մտադրություն է։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ սա հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած ընդդիմությունն է։ «Երկու տարի անց ստանում ենք ընդդիմություն-իշխանություն իրար արժանի տարբերակ։ Նիկոլ Փաշինյանն օլիգարխին դարձրեց մեծահարուստ, հետո Մուկուչյանի բարի ձեռքով նրան անցկացրին խորհրդարան, թույլ են տալիս որոշակի գաղտնի ընտրակաշառք բաժանել։ Ես առիթ ունեցել եմ ասել, որ ԲՀԿ-ն դրսից ստացած հրահանգով, ներսում հինգերորդ շարասյան քավորությամբ ակտիվ պրոցեսներ է սկսել։ Հիմա թե ինչ հանգրվանի կհասնի, ինչպիսի արդյունքի կհասնի՝ կյանքը ցույց կտա։ Բայց դա կանխելու մեկ ճանապարհ կա՝ Նիկոլը պետք է նախկին ռեժիմի ընդդիմադիրներին, հեղափոխության աջակից ուժերին, որոնք հենց իր ձեռքով լուսանցք են մղվել, պետք է նրանց համախմբում լինի, որպեսզի այդ սև սպեկտորին հակակշիռ լինի։ Եթե դա չարվեց՝ կստացվի, Քոչարյանի ասած՝ կոնսենսուս մինուս մեկ տարբերակը, որը մեր երկիրը տանելու է լուրջ ցնցումների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականն ընդամենը առիթ է, հիմնական թիրախը՝ ամբողջ իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն է. «Պարզապես Արայիկին օգտագործում են որպես առաջնային թիրախ։ Շաբաթներ առաջ Արսեն Թորոսյանն էր թիրախավորված։ Երբ մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի մեջ խնդիր կա, հինգերորդ շարասյունը սկսեց պաշտպանել Արսեն Թորոսյանին։ Այսինքն՝ նպատակը ոչ թե այն նախարարներն են, որոնք, չգիտես՝ ինչ ներդրումների շնորհիվ են ստանձնել այդ պաշտոնները, այլ ամբողջ իշխանությունն ու անձամբ Փաշինյանը։ Վաղը կարող է մեկ ուրիշ նախարար թիրախավորվել»։

Ըստ Մակեյանի՝ իշխանությունը որևէ հետևություն չի անում. «Անլրջության չափազանց մեծ բաժին կա, նախկին գործընկերներին չլսելու, մեծամտացած վիճակ է, սահման չկա։ Նույնիսկ ինձ համար ծանոթ մարդիկ հիմա դարձել են ամբողջությամբ անճանաչելի։ Դա ոչ միայն իրենց վերջի սկիզբն է, այլ երկիրը ցնցումների տանելու ամենակարճ ճանապարհը»։

Ինչ վերաբերում է արտահերթ զարգացումների հնարավորությանը, մեր զրուցակիցն ասաց՝ ներսում այդքան ռեսուրս չկա. «Ես նկատի ունեմ քաղաքական ռեսուրս չկա, ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ կան։ Բայց եթե Մոսկվան նպատակ դնի հեռացնել այս իշխանություններին, լուրջ ցնցումներ կլինեն։ Իսկ եթե նպատակ են դրել թուլացնել, ինչն այս փուլում երևում է, հնարավոր է ավարտվի նրանով, որ դարձնեն իրենց համար շատ հլու-հնազանդ «գործընկեր»»։

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի կարծիքով՝ Փաշինյանն ու իր իշխանությունը երկու տարուց ավելի աշխատում են Սերժ Սարգսյանի գծած օրենքներով ու Սահմանադրությամբ։ «Ծառուկյանը պարզ ասում է, որ քայլեր է անում իշխանությունների հրաժարականի համար․ի՞նչ տարբերակներ կան։ Քանի որ իշխանություններն աշխատում են Սերժ Սարգսյանի գծած օրենքներով, չկան նախագահական ընտրություններ, կան խորհրդարանական ընտրություններ։ Ազգային ժողովը թիվ մեկ մարմինն է։ Ենթադրեքն՝ վարչապետին մի բան պատահի, նոր ընտրություն չի լինի, իրենց թիմից նոր վարչապետ կընտրեն։ Այսինքն` առաջին տարբերակով իշխանությունը չի փոխվի։ Երկրորդ տարբերակով, ենթադրենք, սրանք շատ մարդ կարողանան հավաքել։ Ենթադրենք՝ 100.000 մարդ հավաքեն, ինչը քիչ հավանական է, պետք է գրավեր Ազգային ժողո՞վը, պատգամավորներին պատա՞նդ վերցնեն։ Թեպետ իշխանությունները շատ հարցերում ձախողվել են, ես էլ եմ շատ հարցերում մեղադրում, նրանք մինչև 2023 թվականը պետք է մնան իշխանության։ Այսինքն՝ Ծառուկյանի այս փոթորիկը մեկ բաժակ ջրում բացարձակ հեռանկար չունի, ինքն էլ այդքան վարկանիշ չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանից մարդիկ շատ են խռովել. «Նրա իշխանությունը խրտնում է իրեն քննադատողներից։ Բայց սխալն ասողն ու բացահայտողը շատ ավելի լավ մարդ է, քան դրանք թաքցնողը։ Իրենք չեն զբաղվում անգամ ինքնաքննադատությամբ, ինչն ամենածանր բաներից մեկն է։ Ինքն իր հանդեպ բացարձակ անկեղծ լինելը հերոսություն է, որ քչերին է հասանելի։ Այսօրվա իշխանությունները դրան չեն գնում, զբաղվում են ինքնախաբեությամբ, փչացած մարդկանց նշանակում են պաշտոնների։ Մենք այդ ամենը հանում ենք ջրի երես, փոխանակ ընդունեն ասածները, շարունակում են իրենց գործողություններն ու խայտառակ ձևով գցում իրենց վարկանիշը։

Րաֆֆին ասում էր՝ ինքնախաբեությունը հասարակ բառ է, բայց դրա մեջ թաքնված են մարդկանց բոլոր թշվառությունները։ Նրանք ոչ միայն ինքնախաբեությամբ են զբաղված, այլ այս տնտեսական անկման պայմաններում անընդհատ հարկերը բարձրացնում են, դա էլ քիչ է, զբաղվում են ինքնապարգևատրմամբ։ Ֆրիկն ասում է՝ մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի։ Այդ ո՞ւմ փողերով եք անում ինքնապարգևատրումը, հասարակ մարդկանց փողերը հավաքում եք ու տալիս բարձր աշխատավարձ ստացողներին։ Այսօր, եթե համեմատես ուսուցիչների ու դատախազների աշխատավարձերը, տաս անգամ տարբերություն է տալիս։ Բայց ինչո՞ւ, չէ՞ որ ուսուցիչն է կերտում դատախազին, բժշկին, այլ մասնագետներին։ Սա ի՞նչ արդարություն ու արդարադատություն է, երբ դատախազը ամբողջ կյանքը թալանով ու սրիկայությամբ է զբաղվել, վերջում էլ ինքնապարգևատրվում է։ Ես այսօր ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը ասել՝ ինքնախաբեությունը նենգ ու դավադիր բան է, ավելի լավ է ձեր ձախողումները չթաքցնեք ու չքողարկեք ո՛չ ձեզանից, ո՛չ էլ մեզանից։ Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել խայտառակ ձախողումից ու խայտառակ իշխանափոխությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում