Սիրիայի փաստաբանների արհմիությունը զբաղվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի տալու հարցով: Հայցի պատճառը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու մտադրության մասին 2017թ.-ին արված նրա հայտարարությունն է, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը:
«Մենք երկու շաբաթից այս հարցի վերաբերյալ փաստաբանների համաժողով կանցկացնենք, որպեսզի պարզենք, արդյոք ազգային շահերից է բխում դատավարություն անցկացնելը և ինչ օգուտ կտա այն»,- ասել է սիրիացի փաստաբանների ներկայացուցիչը: