ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն իր ժողովրդականությամբ երկրի գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին գերազանցում է 8%-ով: Վերջին ամսվա ընթացքում այս տարբերությունը կրճատվել է 1 կետով, հայտնում է The Washington Post-ը՝ վերջին հարցման արդյունքներին հղումով:
Վերջին տվյալների համաձայն՝ ընտրողների 43%-ը պատրաստ է իր ձայնը տալ Թրամփին, 51%-ը՝ Բայդենին:
Հուլիսին թեկնածուների միջև տարբերությունը 11% էր, օգոստոսին՝ 9%:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2020թ.-ի նոյեմբերի 3-ին: Թրամփի ու Բայդենի առաջին հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: