Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայկական բանակը վերջնականապես կոտրեց ադրբեջանցիների հավատը․մեր դիրքերը բանակցային սեղանին միանշանակ ամրացել են

«Մինչև ապրիլյան պատերազմը պաշտոնական Բաքուն վստահ էր, սակայն ապրիլյան պատերազմը կոտրեց այդ վստահությունը։ Բայց դեռևս մնացել էր որոշակի տեղ, և տավուշյան մարտերը, մանավանդ՝ մեր հաջող գործողությունները իրենց օդուժի դեմ, որոնց վրա իրենք հիմնական շեշտն էին դնում, իմ կարծիքով՝ վերջնականապես կոտրեց նրանց հավատը, այդ ինքնախաբեության մակարդակի հասցված հավատը կամ ինքնախաբեության արդյունքում ստեղծված հավատը, որ իրենք կարող են հարձակվել և ուժով մեզ ինչ-որ բան պարտադրել։ Եվ այստեղ ադրբեջանական կողմի բանակցային մանյովրը (խուսանավման հնարավորությունը) զգալիորեն սահմանափակվում է»։

Տավուշի մարզի սահմանին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը կրկին լարված է եղել։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են իրականացնում առաջնագծում՝ փորձելով չեզոքացնել մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը։ Այդ իսկ նպատակով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք։ Այս տեղեկությունը սեպտեմբերի 16-ին՝ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ այս իրավիճակը շարունակվում է արդեն մոտ երկու շաբաթ, բայց «մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել»։

Նախորդ օրը ունենալով վիրավոր՝ ադրբեջանցիներն ահազանգել են այդ խնդրի վերաբերյալ։ Հայկական կողմն էլ սահմանին տեղի ունեցող դեպքերի մասին ամբողջ տեղեկատվությունը տրամադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Սակայն հայկական կողմը մի քանի անգամ զգուշացրել է միջազգային կառույցներին, որ չկա այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ։ Եվ ցավոք, տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմը զոհ է տվել։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Ցավով նշելով մեր զինծառայողի զոհվելու մասին՝ Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ մեր զինուժը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը։

«Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու», – հայտարարել է Դավիթ Տոնոյանը։

Ի՞նչ գործողությունների մասին է ակնարկում Հայաստանի Պաշտպանության նախարարը։

https://i.ytimg.com/vi/mHDuhJsNe3w/hq720.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, ի՞նչ պատկերացում ունեք սահմանային այս վերջին դեպքերի վերաբերյալ, և ո՞ր հատվածում են եղել այս վերջին բախումները Ձեր կարծիքով։ Դա սահմանագոտու այն նույն հատվածն է, որտեղ հուլիսին մարտե՞ր էին ընթանում։ Որքանո՞վ է սա վտանգավոր և ինչի՞ց է գալիս այս լարվածությունը։

– Նախ, թե կոնկրետ ո՞ր հատվածում է և ինչպե՞ս է եղել՝ մանրամասները չգիտեմ։ Եթե նույնիսկ իմանայի՝ չէի ասի լրատվամիջոցներին, որովհետև նման հարցերը պետական գաղտնիքի տարր ունեն։ Այսինքն՝ եթե Պաշտպանության նախարարությունը հարմար չի գտնում մանրամասներ հայտնել, ապա մենք նույնիսկ եթե մեր անձնական կապերով իմանում ենք՝ իրավունք չունենք ասելու։ Բայց դատելով զուտ մահափորձագիտական մակարդակով՝ ենթադրում եմ, որ, այո՛, այդ նույն հատվածում է։ Հուլիսյան մարտերի արդյունքում եղել է դիրքերի կոնֆիգուրացիայի փոփոխություն, և բնականաբար, դա պետք է բերեր որոշակի նոր, այսպես ասած, հետքային սրացումների, որովհետև փոխվել են դիրքեր, մենք էլ ենք բարելավում մեր դիրքերը, իրենք էլ նոր պայմաններում փորձում են շտկել իրավիճակը։

Ես կարծում եմ, որ սա ընթացիկ սրացումների տրամաբանության մեջ է՝ ինչպես եղել է, կա և կլինի, և լայնածավալ պատերազմի հավանականությունն այս պահին, երևի թե, փոքր է։

– Այսինքն՝ սա ամառային սեզոնին հատուկ լարվածությո՞ւն է։

– Լարվածության բարձրակետը հիմնականում գալիս է գարնանը, երկրորդ փուլը՝ ամռանը, հետո նոր՝ աշնանը։ Այո՛, ցավոք, սա հերթական, սեզոնային և մշտական լարվածությունն է, որ միշտ եղել է, կա և կլինի։ Ընթացիկ, խրամատային ստորությամբ, պասիվ պատերազմ է գնում։ Այսպիսին է իրավիճակը։

– Բայց երբ հիշում ենք, որ հուլիսին մենք որոշ դիրքային ձեռքբերումներ ունեցանք, ճիշտ է՝ ոչ լիարժեք, իսկ իրենք էլ, բնականաբար, գոհ չեն այդ իրավիճակից․․․

– Տավուշյան մարտերից իրենք ավելի շատ դժգոհ մնացին, բնականաբար։ Իսկ մենք ընդհանրապես դժգոհ չմնացինք։ Ես այդպես կբնորոշեի։ Այլ խոսքերով՝ բաց աղբյուրներից, արբանյակային նկարներից, փորձագետների եզրակացություններից, ռեպորտաժներից, մեր անձնական կապերից դատելով՝ կարող ենք ասել, որ, այո՛, մենք բավականին արժեզրկել ենք առայժմ իրենց վերահսկողության տակ գտնվող «Սև սար» (ադրբ․՝ «Գարագայա» կամ «Ղարադաշ») կոչվող բարձունքի արժեքավոր դիրքը, և ինչպես դեռ այն ժամանակ էինք ասում՝ իրենք պետք է նոր աշխատանք իրականացնեն, որպեսզի այդ դիրքը կարողանան ապահովել։ Այսինքն՝ դա մի բարձունք է, դեպի որը տանող ճանապարհը մերոնք վերցրել են։ Ըստ էության՝ կրակի տակ է։ Եվ հիմա իրենք արդեն այդ բարձունքի մյուս կողմից պետք է ճանապարհ բացեն, և կարծում եմ՝ սրա շուրջ է հիմնական կռիվը։

Դրան գումարած՝ պարզ է, մերոնք՝ նոր դիրքերում․․․ Նոր դիրքերն էլ, ինչպես գիտեք, դեմքով շրջված են դեպի հակառակորդը։ Եվ երբ դիրքը գրավում ես՝ ըստ էության, դիրքի թիկունքն ես սկսում կիրառել, իսկ թիկունքի կողմից դիրքը հաճախ ավելի թույլ է պաշտպանված, քան ճակատից, ու դու ստիպված ես թիկունքը ամրացնել։ Պատկերացրի՞ք իրավիճակը։ Այսինքն՝ երկու կողմով իրար դեմ կանգնած ենք, մեր ճակատներն են ուժեղացված, և երբ ես քո դիրքը գրավում եմ՝ քո ճակատը մնում է իմ թիկունքում, ես քո թիկունքից դեպի քեզ եմ նայում նորից։ Այսինքն՝ ես կրկին իմ նոր դիրքը ամրացնելու խնդիր ունեմ։

– Բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններից, տարբեր մարդկանց մեկնաբանություններից մեզ հայտնի է, որ դեպի Ղարադաշ տանող ճանապարհը անցնում է մեր նոր հենակետի մոտով։ Ճի՞շտ է։

– Այո՛, ըստ էության՝ այո՛։
– Եվ հիմա նրանք նոր ճանապարհ են հարթում դեպի Ղարադաշի բարձունք։

– Ըստ էության, այո՛։ Միայն թե խնդիրն այն է, որ անշնորհակալ գործ է նման ձևով մանրամասների մեջ մտնելը։ Նախ՝ ռազմական գաղտնիք է, երկրորդը՝ մենք ինչ էլ ասենք՝ լինելու ենթադրության մակարդակի, ինչը իմաստ չունի ասելու։ Եվ երրորդը՝ դիրքերի փոխդասավորությունը հաճախ այնքան դինամիկ է փոխվում, որ հիմա կարող ես մի բան ասել, բայց երկու ամիս հետո կարող է լրիվ այլ իրողություն լինել։ Մենք, իհարկե, հնարավորինս ձգտում ենք ինֆորմացիոն մանրամասնության, բայց սա այն իրավիճակն է, որ քեզ ընթացիկ արդյունքն է հետաքրքիր։ Պատկերավոր ասած՝ եթե մարդուն վիրահատում են՝ քեզ հետաքրքիր է, որ այդ մարդը փրկվի։ Իսկ թե օպերացիան ինչպես են արել՝ երկրորդական է։ Հիմա լրատվամիջոցներն ուզում են վիրահատության ամեն րոպեն, ամեն վայրկյանը տեսնել, բայց այդպես չէ։ Կարևորը վերջնական արդյունքն է, իսկ վերջնական արդյունքը տավուշյան մարտերի առումով, բարեբախտաբար, մեր օգտին եղավ։ Մանրամասները թողնենք զինվորականների պրոֆեսիոնալիզմին և խղճին։

– Ձեզ հետ սկզբունքորեն համաձայն եմ, որ, իհարկե, ամեն ինչ չէ, որ պիտի ասվի ռազմական այս կամ այն հարցի, գործողության, միջադեպի վերաբերյալ․․․

– Ուղղակի իմաստ չունի։ Թշնամին էլ է, չէ՞, հետևում այդ ամեն ինչին։

– Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա պայմանններում՝ գերզարգացած տեխնոլոգիաների պայմաններում (ընդ որում՝ խոսքը ոչ միայն ԶԼՄ-ների, այլև սոցցանցերի և ինտերնետային տասնյակ այլ գործիքների մասին է), կարծես, ոչ մի բան հնարավոր չի լինում գաղտնի պահել հանրությունից։

– Արդյունքում՝ այո՛։ Ասենք՝ մի քանի ամիս հետո, երբ, օրինակ, Google Earth-ը կամ Google Map-ը իրենց քարտեզները կթարմացնեն՝ դիրքերի տեղորոշումը հստակ կերևա։ Նույնը կարելի է ասել նաև ապրիլյան պատերազմի մասին։ Հիմա վիճում են՝ 800 հետկար ենք կորցրել, թե 600 հեկտար, բայց ես նախկինում էլ եմ ասել՝ եթե Google Earth-ի և Google Map-ի միջակ մասնագետը դնի և համեմատի 2016 թ․ մարտի 31-ի քարեզը և այսօրվա քարտեզը՝ հստակ կտեսնի իրավիճակը, դիրքային փոփոխությունը։ Նույնն էլ կարելի է ասել հուլիսյան մարտերի մասին։ Երբ ամիսներ անց կամ առավելագույնը՝ 1 տարի անց քարտեզները թարմացվեն՝ հստակ այդ տարածքում կերևա դիրքերի փոփոխությունը։

– Հիմա անցնենք հարցի քաղաքական կողմին, որը ցանկացած ռազմաքաղաքական երևույթի անքակտելի մասն է։

– Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով։ Սա Կլաուզևիցի հայտնի խոսքն է։ Սա մեր իրական կյանքն է, իմ ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատմական ճակատամարտեր չեն, որոնք արդեն զուտ պատմական նշանակություն ունեն։ Այստեղ ռազմական գաղտնիքի տարր կա, քաղաքական արձագանքի (ռեզոնանսի) տարր կա, կոնկրետ զինվորական և քաղաքական գործիչների կարիերայի խնդիր կա, կոնկրետ ռազմական հետևություններ անելու տեղ կա։ Այսինքն՝ լավ մասնագետը, վերցնելով քո ինֆորմացիան, կարող է տեսնել այն, ինչ չես ուզում ասել։ Օրինակ՝ կառավարման ոլորտում քո խնդիրները։ Սա կենդանի պատերազմ է, մեր կյանքի մի մասն է։

– Հարցս հետևյալն է։ Թնդանոթները, ինչպես ասում են, լռեցին, և հիմա եկել է ժամանակը կրկին բանակցելու։ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին վերսկսել «առարկայական բանակցությունները՝ առանց նախապայմանների»։ Հուլիսյան մեր ռազմական ձեռքբերումները, Ձեր կարծիքով, կարողացա՞նք ռեալիզացնել քաղաքական դաշտում և բարելավել մեր բանակցային դիրքերը կամ այլ խոսքերով՝ զրկել Ադրբեջանին բանակցություններից առաջ մեզ հետ ուլտիմատումներով խոսելու իր ավանդական գործելաոճից։

– Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Սկսեմ «ոչ»-ից։ Ո՛չ, որովհետև մեր դիրքային ձեռքբերումները այդքան վճռական նշանակություն չունեին, որ վճռական ձևով ազդեն Ադրբեջանի կամքի վրա՝ շարունակելու մեզ հետ խոսել զինված ուժերի լեզվով։ Այս մասով՝ ո՛չ։ Բայց այո՛, և այս «այո»-ն գումարվում է ապրիլյան պատերազմի մեր հաջողությանը, երբ ադրբեջանական կողմը վերջնականապես հասկացավ, ու հեռանկարում պատերազմը, որպես հաղթաթուղթ, իրենք չեն կարող կիրառել։ Մինչև ապրիլյան պատերազմը պաշտոնական Բաքուն վստահ էր, սակայն ապրիլյան պատերազմը կոտրեց այդ վստահությունը։ Բայց դեռևս մնացել էր որոշակի տեղ, և տավուշյան մարտերը, մանավանդ՝ մեր հաջող գործողությունները իրենց օդուժի դեմ, որոնց վրա իրենք հիմնական շեշտն էին դնում, իմ կարծիքով՝ վերջնականապես կոտրեց նրանց հավատը, այդ ինքնախաբեության մակարդակի հասցված հավատը կամ ինքնախաբեության արդյունքում ստեղծված հավատը, որ իրենք կարող են հարձակվել և ուժով մեզ ինչ-որ բան պարտադրել։ Եվ այստեղ ադրբեջանական կողմի բանակցային մանյովրը (խուսանավման հնարավորությունը) զգալիորեն սահմանափակվում է, որովհետև եթե նախկինում նրանք ինչ-որ տեղ կանգնում ու ասում էին՝ «վե՛րջ, սրանից հետո՝ պատերազմ», ու կարծես, երկու անգամ պատերազմ սկսեցին, ապա սրանից հետո իրական պատերազմն արդեն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ իրենց համար։

Ամենակարևորը՝ մենք գիտենք, որ իրենք գիտեն այդ մասին, և իրենք էլ գիտեն, որ մենք գիտենք։ Այս առումով բանակցային սեղանին մեր դիրքերը միանշանակ ամրացան, քանի որ ուժեղ բանակը միշտ էլ դիվանագիտությանը լրացուցիչ և հաղթական շանսեր է տալիս։ Այս առումով՝ միանշանակ։

Բայց եթե հարցին նայում ենք ավելի լայն պատմական-քաղաքական համայնապատկերում՝ քանի դեռ մեր երկու երկրներում տեղի չեն ունեցել խոշոր զարգացումներ, ինչպես եղել է՝ այդպես էլ կգնա, և հնարավոր է, որ ունենանք 2021 թ․ կամ 2022 թ․ սեպտեմբեր՝ ինչպես ունեցանք 2016-ի ապրիլ և 2020-ի հուլիս։ Այսինքն՝ իրավիճակը կշարունակվի այս տրամաբանության մեջ՝ մինչև Ադրբեջանը ռազմաքաղաքական կոլափս ապրի և պատկերավոր ասած՝ «Սիրիա» դառնա։ Այդ ժամանակ Արցախի խնդիրն էլ կլուծվի։

– Իսկ ի՞նչ համապատասխան գործողություններ իրականացնելու մասին էր, Ձեր կարծիքով, խոսում մեր Պաշտպանության նախարարը Ազգային ժողովում։

– Իմ կարծիքով՝ խոսքը որոշակի պատժիչ քայլերի մասին է, որոնք մենք կանենք։ Ճիշտն ասած՝ այս առումով ես առանձնապես լավատես չեմ։ Հանուն արդարության ասենք։ Ես կարծում եմ, որ մենք լուրջ պատժիչ քայլեր, երևի թե, չենք անի։ Ես կուզենայի, որ անեինք, կուզենայի, որ նախահարձակ կամ պատժիչ գործողություններ անեինք, բայց դա կյանքը ցույց կտա։ Ավելի լավ է՝ թշնամուն լարվածության մեջ պահենք։ Երևի ինչ-որ բաներ կարվեն, բայց այս վերջին հարցում առանձնապես լավատես չեմ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում