Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կարող ենք երկարացնել մինչև 2036 թվականը

«Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԲ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո): Այս մասին նախօրեին տեղեկացրին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ատոմակայանի կյանքի տևողությունը 10 տարով է երկարացվում, բայց նմանատիպ բլոկների կյանքի տևողությունը ուրիշ երկրներում երկարացվում է 30 տարով։ Հետևաբար` պետք է աշխատանքներ տանել, որ 2027 թվականին արդեն պարզ լինի, թե ևս քանի տարով է էներգաբլոկի կյանքի տևողությունը երկարացվում։ «Իմ անձնական կարծիքով՝ այս էներգաբլոկի կյանքի տևողությունը կարելի է երկարաձգել մինչև 2036 թվականը ներառյալ։

Պարզապես պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի հնարավոր լինի երկարաձգելը։ Միջազգային փորձը կա դրա։ Դա ռուսական երկու բլոկներն են, դա Ֆինլանդիան է, դա Հունգարիան է։ Այդ երկրներում նույն 440 մեգավատանոց էներգաբլոկների գործունեության ժամկետները երկարաձգվել են։ Հետևաբար` պետք է ճիշտ կազմակերպել, ճիշտ տանել աշխատանքները և երկարացնել, որովհետև շատ լավ բլոկներ են։ Առաջին երկարացման ժամանակ շատ լավ աշխատանքներ են կատարվել, որոնք դեռ չեն ավարտվել, և 2022 թվականին բարեհաջող ավարտվելու դեպքում բլոկը ահագին կթարմանա»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ պետական բյուջեից տրամադրվող միջոցների հաշվին էլ նորոգման աշխատանքներ կկատարվեն, ու խնդիրներ այլևս չեն լինի։ «Մենք այսպես ենք աշխատում՝ շահագործվում է, և լավացվում են պայմանները, շահագործվում է և փոփոխվում։ 2022 թթվականին պետք է առաջին փուլի երկարացման հետ կապված աշխատանքներն ավարտվեն»,- ասաց Պետրոսյանը։

Դիտարկմանը՝ էներգաբլոկի շահագործման ժամկետները քանի՞ անգամ կարող են երկարաձգվել, արդյոք ժամանակը չէ՞ արդեն քննարկել նոր ատոմակայան ունենալու հարցը, Պետրոսյանը պատասխանեց. «Այ հիմա արդեն պետք է քննարկվի, որ տեսնեն՝ ինչ բլոկ է պետք և այլն, և այլն։ Էներգաբլոկը մի օրում չեն սարքում։ Պետք է հիմա քննարկել ու աշխատանքներ տանել, որ 2036-2037 թվականներին հնարավոր լինի ունենալ նոր միջուկային էներգաբլոկ։ Սա իմ կարծիքն է»։

Հիշեցնենք, որ նոր ատոմակայանի մասին առաջին անգամ հայտարարեց Սերժ Սարգսյանը 2008 թվականին, բայց այդ հայտարարությունը այդպես էլ մնացել է օդի մեջ, և հետագայում որևէ քննարկում, այդ ուղղությամբ աշխատանք չտարվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում