«Ես տեսնում եմ, որ այսօր կան բազմաթիվ հնարավորություններ, որ կարելի է օգտագործել, որպեսզի հնարավոր լինի մեղմել այն տնտեսական ծանրաբեռնվածությունը, որում հայտնվել է Հայաստանը, և ցավով արձանագրում եմ, որ այդ գործիքների զգալի մասը դեռևս կիրառված չէ: Կասկած ունեմ, որ դրանք չեն կիրառվում ընդամենը անհամարձակության պատճառով»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մենյու գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Գործարարը կարծում է, որ համարձակ գործելով և անհրաժեշտ գործիքները կիրառելով՝ հնարավոր կլինի վերականգնել տնտեսական ակտիվությունը, պահպանել աշխատատեղերը. «Ինչպես նաև հնարավոր կլինի կանխել, քայլեր ձեռնարկել, որ տնտեսական ակնումը չփոշիացնի վերջին տարիների տնտեսական աճը»:
Վահան Քերոբանի դիտարկմամբ՝ իշխանությունը սխալ տնտեսական քաղաքականություն է վարում. «Թե՛ հարկաբյուջետային, թե՛ դրամավարկային քաղաքականություններն ավելի շատ կարելի է բնութագրել զսպող, քան թե խթանող, ինչն անթույլատրելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում: