Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մասնավոր բուհերի վիճակը տարեցտարի վատանում է․ COVID-19 համավարակը լուրջ ֆինանսական ազդեցություն է ունեցել

Մասնավոր բուհերում COVID-19 համավարակի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել։ Մասնավոր բուհերի վիճակը տարիներ շարունակ գնալով վատանում է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։

«Երբ համեմատական անալիզ ենք անում նախորդ տարիների հետ՝ մոտ 10 տարվա կտրվածքով, հասկանում ենք, որ տարեցտարի բուհերում վիճակն ավելի վատացել է։ Եվ դա առաջին հերթին կրթության որակի առումով։ Այս հարցը շատ խորքային վերլուծության կարիք ունի։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Չէ՞ որ ունեինք մի վիճակ, որ փոխանակ լավացնեինք ամեն ինչ, վատացրել ենք»,- նշեց համալսարանի ռեկտորը։

Խոսելով այս տարվա ընդունելության քննությունների մասին, ռեկտորն ասաց՝ միասնական մեկ քննությունով բուհ ընդունվելու հետևանքով կրթական որակի պատկերն էապես փոխվեց ու բոլորովին համարժեք չէր նախորդ տարիների հետ, երբ մրցույթը անցկացվում էր մի քանի առարկաներով։ «Մյուս կողմից բավականին թուլացել է ընդհանուր մրցույթը։

Հիմնական պատճառներից մեկը և՛ դպրոցից գիտելիքների ցածր մակարդակով գալն է, և՛ բուհերում դիմորդների լրացման խնդիր կա, այդ իսկ պատճառով մոտեցումը թուլացել է։ Եթե հետ գնանք 10 տարի, կարող ենք ասել, որ այն ժամանակ ընդունելության մրցույթն ավելի ուժեղ էր ու ընտրության արդյունքում ավելի որակյալ ուսանողներ էին ընդունվում»,- մանրամասնեց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։

Ռեկտորի խոսքերով՝ կրթության որակի ցածր լինելը հանգեցնում է նրան, որ ուսանողները աշխատաշուկայում մրցունակ չեն դառնում, գործատուները վստահություն չունեն։ Աղաբաբյանը նշում է, որ այսօր բուհերում գնահատման համակարգի խնդիր կա։ «Երբ համեմատում ենք ամբողջ աշխարհի բուհերը, դրանք կառուցվածքային սխեմայով գրեթե նույնն են։ Նույն ֆակուլտետներ, բաժիններ, կառավարման խորհուրդներ, շրջանավարտների միություն։ Ո՞րն է հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրն այն է, որ մեզ մոտ գնահատականները համեմատելի չեն։ Այսինքն՝ մի բուհում ուսանողը կարող է գերազանց ստանալ, մյուս բուհում՝ անբավարար։ Գնահատման համակարգը կատարյալ չէ։ Իսկ արտասահմանում, քիչ թե շատ, թե՛ գիտակցական տեսակետից, թե՛ մեխանիզմների կիրառման տեսակետից, թե՛ օբյեկտիվության տեսակետից առաջ են։ Մեզ մոտ գնահատականներից կախվածության ու դիպլոմ ստանալու մոլուցքը պահպանվում է։ Գործատուն պետք է վստահի շրջանավարտի գնահատականին, դիպլոմին, որ գործատուն հստակ տեսնի շրջանավարտի փաստացի վիճակը։ Գործատուն տեսնում է կարմիր դիպլոմը, մի քանի հարց է տալիս, տեսնում է՝ մասնագիտությունից գաղափար չունի ու դրանով կարծիք է կազմում մյուսների մասին»,- տեսակետ հայտնեց ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։

Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը տեղեկացրեց, որ իրենց բուհն այս տարի մոտ 100 դիմորդ է ունեցել, որը նախորդ տարվա 70 տոկոսն է կազմում։ Ռեկտորի գնահատմամբ՝ կորոնավիրուսային համավարակը մեծ ազդեցություն ունեցավ նաև ուսանողների վճարունակության անկման վրա։ «Մարդկանց մի մասը անվճարունակ գտնվեց, որը ազդեց ընդունելության պատկերի վրա»,- ասաց Աղաբաբյանը։

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրենց համալսարանում դեռևս շարունակվում են հեռակայի ընդունելության քննությունները։ Քանի որ Հյուսիսային համալսարանն ավելի շատ մասնագիտացված է հեռակայի ընդունելության մեջ, ռեկտորը դժվարացավ հստակ ասել, թե ուսանողների թվաքանակի մասով այս պահին ինչ պատկեր ունեն։

«Մեզ մոտ հեռակայի ընդունելությունը դեռևս շարունակվում է։ Իսկ առկա ընդունելության մասով կարող եմ ասել, որ համեմատաբար ակտիվ էր։ Սակայն պետք է նշեմ, որ ստացիոնար ընդունված դիմորդներն ընթացքում տեղափոխվում են հեռակա։ Դրա համար այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ինչ պատկեր ունենք։ Վերջնական տվյալներ այս պահին որոշակիացված չեն»,- ասաց ռեկտոր Մհեր Մակիչյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում