Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Պոռնկությամբ զբաղվող կինը սովամահ է արել մեկամյա որդուն, մարմինը պահել պահարանում

Ներկայացվող դեպքը ժամանակին ցնցել է բոլորին: Գործը քննած իրավապահները, ինչպես նաև դատարանի կազմն ու այս գործին առնչված մյուս բոլոր անձինք իրական այս դեպքը մոռանալ չէին կարողանում…

Անիի շրջանի Անիպեմզա ավանի բնակիչներ Արմանուշն ու Աշոտը համակրել էին իրար, ամուսնացել: Երկու որդի էին ունեցել: Թվում էր՝ երջանիկ լինելու համար ամեն բան ունեին…

Սակայն շուտով Աշոտը նկատել է, որ կինը՝ Արմանուշը, հաճախ անհայտ պատճառներով բացակայում է տանից, երեխաներին լավ չի խնամում, ցրված է, անուշադիր: Հետո Արմանուշը սկսել է գիշերներն էլ բացակայել, ամուսնուն բացատրություններ տվել է հեգնանքով, արհամարհանքով, չի թաքցրել, որ դավաճանում է նրան…

Աշոտը, համոզվելով, որ կինը կապեր ունի ուրիշ տղամարդկանց հետ, դավաճանում է իրեն, դիմել է ժողդատարան: Նա ու Արմանուշն ամուսնալուծվել են: Աշոտը երեխաներին թողել է Արմանուշի մոտ: Բայց մայրական սիրտը չի տաքացել: Արմանուշը փողոցային կյանքն ու մարմնական «հաճույքները» գերադասել է երեխաներից…

Արմանուշը, ապրելով իր հարազատ մոր հետ, սկսել է նրան կոպտել, նույնիսկ՝ ծեծել՝ պարտադրելով երեխաներին պահել և իրեն ազատություն տալ՝ օրերով ու շաբաթներով տնից բացակայելու համար:

1992 թվականի ամռանը Արմանուշը 2 տարեկան որդուն թողել է տատիկի խնամքին, ինքը վերցրել է կրտսեր երեխային, ով  1 տարին նոր պիտի բոլորեր, ու բնակություն է հաստատել Բաղրամյանի շրջանի Լեռնագոգ ավանում՝ բանվորական հանրակացարանի սենյակում:

Արմանուշը ավելի անսանձ կյանքի է տրվել՝ բոլորովին ուշադրություն չդարձնելով փոքրիկ Գվիդոնի վրա՝ մոռանալով կերակրել երեխային, փոխել նրա շորերը:

«Մայր» անունը կրող արարածը մեկ տարին երեխային հաճախ տանը թողել է մենակ՝ առանց կերակրելու: Մի անգամ էլ նա բացակայել է մի քանի օր, իսկ երբ իր սենյակ է վերադարձել, տեսել է, որ երեխան… մահացել է քաղցից ու ծարավից…

Ի՞նչ է արել Արմանուշը՝ կանգնելով մանկիկի անշնչացած մարմնի հանդիման: Նա մտածել է միայն իր փրկության ու ազատության մասին:

Եվ, ըստ գործի տվյալների, Արմանուշը մասնատել է երեխայի մարմինը, փաթաթել է տարբեր շորակտորներով ու պահել է սենյակում դրված զգեստապահարանի մեջ…

Մտածել է՝ առանձին-առանձին դուրս կբերի, այսուայնտեղ կգցի-կկորցնի, հետքերը չեն գտնի…

Երեխայի բացակայության մասին հիշել ու ահազանգել են հարազատները և Արմանուշին ճանաչողները:

Երբ իրավապահները նրա սենյակ են մտել ու բացել են պահարանը, ծանր հոտը արդեն հուշել է, թե ինչ են գտնելու: Բայց այն, ինչ գտել են, անսպասելի է եղել բոլորի համար…

Պատասխանատվությունից ու պատժից խուսափելու վերջին ճիգով Արմանուշը հայտարարել է, թե երեխայի մարմինը մասնատել ու կերել են… առնետները…

Սակայն փաստերի ճնշման տակ 23-ամյա կինը խոստովանել է, որ երեխային չէր կերակրում՝ նրանից ազատվելու, լիովին ազատ լինելու համար, երեխան «կապում էր իր ոտքերը»…

1993 թվականին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Բաղրամյանի շրջանի Լեռնագոգ ավանի բնակչուհի, 1970 թվականին ծնված Արմանուշ Գ.-ին մեղավոր է ճանաչել առանձին դաժանությամբ կատարած սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի  99 հոդվածի 6-րդ կետով:

Արմանուշ Գ.-ն դատապարտվել է 10 տարի ազատազրկման…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում