Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ներքաղաքական խաղային սխեմաներ սոցիալական տուրբուլենտության ռիսկի ֆոնին

Ակնառու է, որ Հայաստանը թևակոխում է սոցիալական տուրբուլենտության ռիսկի գոտի, որն, անշուշտ, բացարձակապես կապ չունի կուսակցություններից մեկի նախագահի հայտարարած «երեք ամսից սպասվող սովի» հետ, բայց ունի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցության էական ներուժ: Պետք է կանխատեսել, որ աշնան խորանալու և ձմռան գալստյան զուգահեռ, սոցիալական խնդիրները առավել կինտենսիվացնեն հանրության տրամադրությունների վրա ազդեցությունը, ինչն էլ փորձելու է օգտագործել քաղաքական ուժերի այն սեգմենտը, որը դիրքավորվել է ընդդիմության դաշտում: Իսկ այդ սեգմենտը, անշուշտ, բազմազան է: Թեև այստեղ մեկ բևեռի, միավորման հեռանկարը գրեթե զրոյական է, մի շարք պատճառների բերումով, այդուհանդերձ անհրաժեշտ է նկատել և այն, որ միմյանցից առանձին, նրանք սակայն ունեն միավորող շահ՝ խնդիրներ քաղաքական իշխանության համար, ինչը այդ իշխանությանը կարող է դնել ընդդիմադիր դաշտում քաղաքական գործընկերներ գտնելու և նրանց հետ գործակցությամբ ռիսկերը չեզոքացնելու կամ նվազեցնելու անհրաժեշտության առաջ:

Կստացվի, իհարկե, որոշակի փոխադարձ կախվածություն, որովհետև այդ ուժերն էլ արդեն իրենց հերթին սկսելու են անել այնպես, որ իշխանությունը պայմանավորվի հենց իրենց հետ, քանի որ իրենք միմյանց հետ բացարձակ և միասնական պայմանավորվածության գալ չեն կարող: Խաղը փոխադարձաբար կընթանա ժամանակի վրա՝ կախված այն բանից, թե ով ավելի լավ կօգտագործի այն՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմադիր սեգմենտի ուժերը: Այդ ֆոնին, Սահմանադրական դատարանի թափուր տեղի թեկնածուների ընտրության գործընթացը թերևս արտացոլում է ներքաղաքական լայն տիրույթում խորքային գործընթացների տրամաբանությունը, երբ ձևավորվում են մի քանի խաղային սխեմաներ, թեև դեռևս առանց, այսպես ասած, հիմնականի ուրվագծման:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում