Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լիբանանում շատ հայեր կան, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն ֆինանսական միջոցներ չունեն

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո տեղի հայ համայնքը ևս մեծ վնասներ կրեց։ Շատերը մնացին առանց տանիքի։ Լիբանանի տնտեսական վիճակով պայմանավորված մարդկանց սոցիալական ծանր վիճակն էլ ավելի վատացավ պայթյունից հետո։ Հայ համայնքից ստացվող լուրերը տագնապալի են։

Մարդիկ ցանկանում են լքել երկիրը, քանի որ այնտեղ չեն տեսնում իրենց ապագան։ Պայթյունից հետո ՀՀ-ն կառավարական մակարդակով օգնություն ցուցաբերեց թե՛ Լիբանանի կառավարությանը, թե՛ տեղի հայ համայնքին։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ պատվիրակությունը տեղում ծանոթացան պայթյունից առաջացած ողբերգական հետևանքներին։

Զարեհ Սինանյանը Կառավարությանն է ներկայացրել լիբանանահայերին օգնության ու աջակցության ծրագիրը, որի ռազմավարությունը հետևյալն է՝ ամեն ինչ անել, որպեսզի Լիբանանից հեռացող ցանկացած հայ ցանկություն ունենա հաստատվել Հայաստանում։

Իսկ ինչ են մտածում լիբանանահայերը։ Այս հարցի պատասխանն, իհարկե, միանշանակ չէ, որովհետև մարդկանց տեսակետն ու նպատակներն այլ են։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Լիբանանի մեր հայրենակիցների հետ, հասկանալու, թե համայնքում ինչ տրամադրություններ են տիրում։

Մեզ հետ զրույցում լիբանանահայ Վաչե Հակոբյանը, ով պայթյունից մեկ շաբաթ հետո է Հայաստան տեղափոխվել նշեց՝ Լիբանանում շատ հայեր կան, ովքեր ցանկանում են հեռանալ այնտեղից, սակայն ֆինանսական միջոցներ չունեն։ Վաչե Հակոբյանը Հայաստանում հիմնել է «Royal Metro Armtour» տուրիստական ընկերությունը, որի գործունեությունը շուտով դադարեցնելու է։

«Ես պայթյունից մեկ շաբաթ հետո եկա Հայաստան։ Նախքան պայթյունն էլ մարդիկ կասկածում, ուզում էին հեռանալ Լիբանանից։ Նրանց մեծամասնությունը ուզում են գալ Հայաստան, բայց հնարավորություններ չունեն։ Իրենք ուզում են գալ աշխատել, ապրել այստեղ։ Պետության աջակցության կարիք ունեն»,- ասաց լիբանանահայ Վաչե Հակոբյանը, ով պատրաստվում է վերջնական հաստատվել Հայաստանում։

Խոսելով Կառավարության կողմից աջակցության ծրագրերի մասին, մեր զրուցակիցը ասաց՝ Լիբանանում շատերը ծանոթ չեն այդ ծրագրերին, շատերը չգիտեն, թե ինչ աջակցություն է սահմանում պետությունը։ «Իրենք ասում են, որ Հայաստանը պետք է օգտակար լինի, օգնի իրենց տեղափոխվել հայրենիք»,- շեշտեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո լիբանանահայերի սոցիալական վիճակը շատ է բարդացել․ «Ուրիշ ելք չունեն, ուզում են այնտեղից հեռանալ»։

Հարցին՝ Հայաստանում հե՞շտ է ապրել, աշխատել, բիզնեսով զբաղվել, լիբանանահայ մեր հայրենակիցն ասաց՝ բիզնես ստեղծելու առումով դժվար է Հայաստանի պայմանները, սակայն, այսօր պետությունը փորձում է ինչ-որ ձևով օգտակար լինել ու աջակցել բիզնեսի ստեղծմանը։

Լիբանանահայ Գրիգոր Էքմէքճեանը մեզ հետ զրույցում նշեց՝ եթե Լիբանանից գաղթելու պայմաններ առաջանան, իրենց բոլորի ուղղությունը կլինի հայրենիքը՝ Հայաստանը։

«Նախ պետք է ասեմ, որ Լիբանանի մեջ սոցիալ-տնտեսական տագնապը միշտ էլ եղել է։ Հետևաբար երկրից գաղթելու ցանկություն ունեցողներ կային դեռ վաղուց։ Ճիշտ է, որ 2020-ի դեպքերը երկրում կացությունը ավելի դժվարացրին։ Սակայն, այս ուղղությամբ պաշտոնական ոչ մի տվյալ չկա Լիբանանից գաղթողների կամ Հայաստան վերադարձողների թվի վերաբերյալ, հետևաբար մամուլում ու սոցկայքերում չափազանցված թվեր են հրապարակվում։ Երբ Լիբանանում ստեղծվել է երկրից գաղթելու պայմաններ, բնականաբար մեր բոլորի ուղղությունը կմնա Հայրենիքը՝ Հայաստանը։ Երբ Լիբանանում պայմանները անհրաժեշտ դարձնեն գաղթը՝ ապա անկասկած պետք է վերադառնալ Հայաստան»,- Բեյրութից մեզ փոխանցեց մեր հայրենակից Գրիգոր Էքմէքճեանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում