Գերսառեցված հեղուկ ջրի՝ երբևէ արված առաջին չափումներն իրականացնելուց հետո ամերիկացի հետազոտողները գտել են նոր հատկություններ, հայտնում է Science ամսագիրը:
«Մենք ցույց տվեցինք, որ հեղուկ ջուրը շատ ցածր ջերմաստիճանում ոչ միայն համեմատաբար կայուն է, այլ նաև գոյություն ունի երկու կառուցվածքային ձևով», – ասված է ուսումնասիրության մեջ:
Ըստ ստացված տվյալների՝ ջուրը միշտ չէ, որ գերսառեցումից բյուրեղանում է մինչև հավասարակշռվելը:
Գերսառեցված ջուրը կարող է լինել կայուն՝ հեղուկ-հեղուկ երկֆազ վիճակում, և փուլային հարաբերակցությունը տատանվում է ջերմաստիճանի հետ:
Նախկինում կարծում էին, որ գերսառեցման ժամանակ ջուրը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն վերածվում է կարծր վիճակի: