Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Թրամփը նոր Միջին Արևելք է գծում. լավ լուր՝ Հայաստանի և վատ լուրեր՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար

«Հայաստանը չի մասնակցում Հունաստանի հետ անցկացվող ռազմական վարժանքներին, բայց պատրաստ է հեռանկարում ավելի ակտիվ դեր խաղալ: Աշխարհաքաղաքական այս տենդենցների համատեքստում հնարավոր է Երևանի և Երուսաղեմի համագործակցությունը: Էրդողանի ագրեսիան զսպելու հարցում Հայաստանի և Իսրայելի շահերը, կարծես թե, համընկնում են»:

Հայաստանի Հանրապետության «ոտքերը» «այրող» մերձավորարևելյան տարածաշրջանում և առհասարակ միջազգային հարաբերությունների համակարգում վերջին ամիսներին տեղի են ունենում այնպիսի նշանակալի փոփոխություններ և զարգացումներ, որոնք կարող են էապես փոխել մեզ շրջապատող այս մեծ մեգատարածաշրջանը՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով և Պարսից ծոց, որտեղ Հայաստանն ու հայ ժողովուրդը ունեն որոշակի շահեր, շատ դեպքերում՝ կենսական, և որը կարող է ուղղակիորեն ազդել մեր պետության անվտանգության միջավայրի վրա:

Նախ, մենք այս տարածաշրջանի հետ կապված ենք պատմականորեն ու քաղաքակրթապես: Ինչպես հայ բարձրաստիճան դիվանագետներից մեկը մի անգամ մասնավոր զրույցի ընթացքում ասաց՝ «մեր ոտքերը Մերձավոր Արևելքում են»։ Երկրորդը, այստեղ ունենք հայկական գաղթօջախներ և հայկական քաղաքական ու պատմամշակութային ներկայություն։ Եվ վերջապես՝ այս տարածաշրջանում ակտիվ գործում են թե՛ մեզ բարեկամական, թե՛ ոչ բարեկամական ազդեցիկ խաղացողներ, որոնց հետ կապված ենք հազար ու մի կապերով։

Զարգացումները, որոնց հիմա կանդրադառնանք, վերաբերում են տարածաշրջանի մի քանի կարևոր խաղացողների։ Մասնավորապես՝ հարևան Թուրքիային ու նրա ղեկավարության ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականությանը՝ Կովկասից ու Հայկական բարձրավանդակից մինչև Իրաք, Սիրիա ու Պարսից ծոցի տարածաշրջան, Հյուսիսային Աֆրիկայից միչև Ալբանիա, Հունաստան ու Արևելյան Միջերկրական տարածաշրջան։ Ինչպես նաև՝ տարածաշրջանում լուրջ կշիռ ունեցող և աստիճանաբար թշնամական արաբական շրջափակումը ճեղքող Իսրայել Պետությանը։

«Աբրահամյան համաձայնություններ»՝ Թրամփի միջնորդությամբ

Իսրայելը վերջին մեկ ամսվա ընթացքում հաջողացրեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ծոցի տարածաշրջանի երկու կարևոր արաբական երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բահրեյնի հետ: Այս հարցում, իհարկե, իր միջնորդական ակտիվությամբ մեծ դեր խաղաց Իսրայելի թիվ 1 դաշնակիցը՝ ԱՄՆ գործող վարչակազմը և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այս շաբաթ՝ սեպտեմբերի 15-ին, Իսրայելը երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրեր է ստորագրել Էմիրությունների և Բահրեյնի ներկայացուցիչների հետ: Այսպես կոչված՝ «Աբրահամյան համաձայնությունների» ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը: Արարողությանը մասնակցում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զայիդը և Բահրեյնի Թագավորության արտգործնախարար Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան:

Այսպիսով, Էմիրություններն ու Բահրեյնը դարձան արաբական առաջին երկրները վերջին 25 տարվա մեջ, որոնք խաղաղություն են կնքում Իսրայելի հետ: Մինչ այդ դա արել են միայն Եգիպտոսը և Հորդանանը:

Նախագահ Թրամփը, որն, իհարկե, շատ հաշվենկատ ձևով հարմարեցրեց իր դիվանագիտական-խաղաղաշինական օրացույցը ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վճռորոշ փուլի հետ և հիմա, բնականաբար, թանկ գնով «կծախի» իր այս ձեռքբերումները ամերիկացի ընտրողների վրա՝ բարձրացնելով իր շանսերը երկրորդ անգամ ընտրվելու նախագահի պաշտոնում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն Իսրայել-ԱՄԷ և Իսրայել-Բահրեյն, այլև Բալկաններում հակամարտող Սերբիայի և Կոսովոյի միջև պատմական համաձայնություն միջնորդելու մասին է, շատ բարձր է գնահատում Իսրայելի և արաբական երկու միապետությունների միջև պատմական համաձայնությունը և Սպիտակ տան արարողության ժամանակ հայտարարել է, որ դիվանագիտական այդ պայմանագրերը կնշանավորեն «նոր Միջին Արևելքի լուսաբացը»:

Իսրայելական «Jerusalem Post»-ն էլ, հղում անելով Պաղեստինյան Ինքնավարության պաշտոնյաներից մեկին, գրում է, որ արաբախոս և մուսուլմանական ևս 5 երկիր՝ Օմանը, Սուդանը, Կոմորյան կղզիները, Ջիբութին և Մավրիտանիան, պատրաստ են հետևելու Էմիրությունների և Բահրեյնի օրինակին:

Այն, ինչ հիմա տեսնում ենք Մերձավոր (Միջին) Արևելքում և այն, ինչ ներկայացրեցինք վերևում, առերևույթ շատ հեռանկարային ու մեծ փոփոխություններ խոստացող զարգացումներ են:

Եվ պատահական չէ, որ դիվանագիտական այս պրոցեսների գլխավոր կազմակերպիչն ու միջնորդը՝ նախագահ Թրամփը, խոսում է «նոր Միջին Արևելքի» մասին: Այս ռեգիոնում, իհարկե, կան ու դեռ երկար ժամանակ կլինեն տասնյակ բարդագույն խնդիրներ ու հզոր ուժերի բախվող շահեր: Այստեղ է մնում էրդողանյան Թուրքիան՝ իր նեոօսմանիստական երազանքներով, Իրանը՝ Իսրայելի հետ անհաշտ թշնամանքով: Բայց եթե հրեական պետությանը, ամերիկացի դաշնակիցների օգնությամբ, հաջողվում է աստիճանաբար կարգավորել իր հարաբերությունները պաղեստինցի արաբներին պաշտպանող արաբական աշխարհի հետ, – և ի դեպ, նկատենք, որ Էմիրություններից ու Բահրեյնից բացի՝ կան նաև այլ ազդեցիկ արաբական երկրներ, օրինակ՝ Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, որոնց հետ Իսրայելը փաստացի ունի բավական լավ հարաբերություններ, պարզապես դրանք դեռևս ֆորմալիզացված չեն՝ պաշտոնական բնույթ չեն ստացել, – ապա այս ամենը կբերի շատ լուրջ վերադասավորումների տարածաշրջանում, առավել ևս եթե Թրամփի վերընտրվելու պարագայում, վերջինիս առաջարկած պլանով հաջողվի լուծել տարածաշրջանի ամենաերկարատև, ամենաբարդ ու խրթին հիմնախնդիրը՝ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը: Այս տեսանկյունից շատ բան, իհարկե, կախված է նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից:

Իսկ այս վերադասավորումներն անխուսափելիորեն բերելու են լուրջ փոփոխությունների տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, էներգետիկ և անվտանգային միջավայրում, ստեղծելու են նոր պայմաններ, որոնք անխուսափելիորեն՝ լինեն ուղղակի թե անուղղակի, ազդելու են նաև մեզ վրա, այսինքն՝ Հայաստանի, մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի և մասնավորապես հայ-ադրբեջանական մրցակցության վրա:

Վատ լուր՝ Ադրբեջանի և լավ լուր՝ Հայաստանի համար

Իսրայելցի հայտնի բլոգեր ու ճանապարհորդ, Արցախ այցելելու համար 2017 թ. Բաքվում բռնադատված Ալեքսանդր Լապշինը արդեն հասցրել է առանձնացնել մի քանի կետ Մերձավոր Արևելքում արդեն իսկ տեղի ունեցած և հեռանկարում սպասվող մեծ փոփոխությունների հնարավոր ազդեցություններից: Առաջ անցնելով ասենք, որ ըստ իսրայելցու նկարագրության՝ այդ ազդեցությունները խիստ անբարենպաստ են Հայաստանի դեմ թշնամական քաղաքականություն վարող Ադրբեջանի համար և հետևաբար շատ բարենպաստ ու խոստումնալից են Հայաստանի Հանրապետության համար:

Իր յութուբյան էջում հրապարակված տեսաուղերձում Լապշինը ասում է, որ Իսրայելի մերձեցումը Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ լուրջ պրոբլեմ է Բաքվի համար և լավ հնարավորություն՝ Հայաստանի համար:

Լապշինն ասում է, որ Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հարաբերությունների բարելավումն ու մերձեցումը մեծապես կարժեզրկի Ադրբեջանի կարևորությունը հրեական պետության համար՝ որպես Իրանի դեմ միակ հենակետի կամ ռազմակայանի:

Մինչ այս Իրանի հարևաններից միակ երկիրը, որը հենարան էր տալիս իսրայելցիներին՝ Իրանի դեմ հետախուզական, դիվերսիոն կամ այլ բնույթի գործողություններ իրականացնելու համար, իսկապես Ադրբեջանն էր: Բայց այժմ Իսրայելի առջև է բացվում անծայրածիր Արաբական թերակղզին, և նույնիսկ կարող է հնարավորություն ստեղծվել վերահսկելու Հորմուզ նեղուցը՝ կարևորագույն այն «զարկերակը», որով իրանական նավթն ու գազը արտահանվում են դեպի Ասիայի երկրներ:

«Նույն հաջողությամբ Ծոցի արաբական միապետությունների հետ հարաբերությունների ամրապնդումը թույլ կտա իսրայելական ուժայիններին ամրապնդվելու Իրանի կարևորագույն նավահանգիստներից և արդյունաբերական կենտրոններից բառացիորեն 200 կմ հեռավորության վրա», – շարունակում է իսրայելցի բլոգերը:

Երկրորդ կետը՝ Սաուդյան Արաբիայից նավթ գնելը Իսրայելի համար ավելի հեշտ է և ավելի էժան, քան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արդյունահանվող ադրբեջանական նավթը:

Ըստ Լապշինի վերլուծության երրորդ կետի՝ Թուրքիան այսօր Իսրայելի համար դառնում է շատ ավելի մեծ պրոբլեմ, քան Իրանն է:

Եգիպտոս-Հունաստան-Կիպրոս-Ֆրանսիա-Իսրայել-Հայաստան առանցքը

Թուրքիայի թեման շարունակում է Հայաստանի հետ կապեր պահպանող մեկ այլ իսրայելցի գործիչ՝ հրապարակախոս Ավիգդոր Էսկինը, ով «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց, որ Թուրքիան հայտնվել է սկանդալների և լարվածության էպիկենտրոնում այն ժամանակ, երբ իր տնտեսությունը շատ ծանր վիճակում է և մեկը մյուսի ետևից հարվածներ է ստանում: Նշելով թուրքական լիրայի արժեզրկման մասին՝ Էսկինը անցնում է տարածաշրջանային զարգացումներին՝ հերթականությամբ ներկայացնելով Թուրքիայի անհաջողությունները թե՛ երկրի քրդաբնակ շրջաններում, թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում և թե՛ Լիբիայում: Մասնավորապես Լիբիայում հրաժարական է տվել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը, որը Էրդողանի դրածոն էր: Էսկինի խոսքերով՝ Սարաջը հայտարարվել է երկրի շահերի դավաճան և կփոխանցի իր իշխանությունը մինչև հոկտեմբերի վերջը:

«Սարաջը Էրդողանի դրածոն է: Նրա հեռանալը ծանրագույն հարված է թուրքական ռազմավարությանը և Ռուսաստանի, Եգիպտոսի ու Իսրայելի հաղթանակն է», – ասում է իսրայելցի հրապարակախոսը:

Անցնելով Արևելյան Միջերկրականի ճգնաժամին՝ Ավիգդոր Էսկինը առաջին հերթին ընդգծում է թուրք-ֆրանսիական հարաբերությունների լարվածությունը, որն այս շաբաթ հասավ իր գագաթնակետին, երբ Էրդողանը վիրավորական արտահայտություններով հարձակվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա:

Բայց էականն այստեղ այն է, որ Ֆրանսիան, Եգիպտոսի հետ միասին, անդամակցում է միջերկրածովյան խնդիրների շուրջ ձևավորված հակաթուրքական դաշինքին և շատ գործնականորեն ռազմական օգնություն է հատկացնում Հունաստանին՝ դիմագրավելու «թուրքական ռևանշիզմին» Միջերկրական ծովում:

Այս համատեքստում Ավիգդոր Էսկինը առանձնացնում է Հունաստանի և Կիպրոսի հետ զորավարժություններ անող Իսրայելի շատ ակտիվ դերակատարումը:

«Օրերս, Հունաստանի և Իսրայելի զինված ուժերի համատեղ զորավարժությունների շրջանակներում մշակվել են ռազմական թիրախների հայտնաբերման և ոչնչացման գործողություններ: Սա վատ լուր է Թուրքիայի համար, եթե հաշվի առնենք Իսրայելի ռազմաօդային ուժեիի գերբարձրագույն մակարդակը: Հունաստանը ստացել է Ֆրանսիայի և Իսրայելի աջակցությունը»:

Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը «թուրքական ռևանշիզմի դեմ ձևավորվող դաշինքի» մասին լուրերի շարքին է դասում նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, որը տևեց սեպտեմբերի 12-ից մինչև 15-ը: Եգիպտոսում Հայաստանի արտգործնախարարն արժանացել է բարձր մակարդակի ընդունելության: Նա ոչ միայն հանդիպել է իր եգիպտացի գործընկերոջ՝ արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ, այլև ընդունելության է արժանացել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի կողմից: Եգիպտոսում սեպտեմբերի 15-ին արտգործնախարար Մնացականյանը հանդիպում է ունեցել նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Ավիգդոր Էսկինը շեշտում է, որ Երևանը նույնպես սերտ կապեր է պահպանում Հունաստանի հետ, և ավելացնում. «Հայաստանը չի մասնակցում Հունաստանի հետ անցկացվող ռազմական վարժանքներին, բայց պատրաստ է հեռանկարում ավելի ակտիվ դեր խաղալ: Աշխարհաքաղաքական այս տենդենցների համատեքստում հնարավոր է Երևանի և Երուսաղեմի համագործակցությունը: Էրդողանի ագրեսիան զսպելու հարցում Հայաստանի և Իսրայելի շահերը, կարծես թե, համընկնում են: Սակայն խոսքը իրադարձությունների հնարավոր ընթացքի մասին է ապագայում: Առայժմ նախարար Մնացականյանը որոշեց զերծ մնալ իր մերձավորարևելյան վոյաժի շրջանակներում Երուսաղեմ այցելելուց: Նա համարվում է Իսրայելի հետ մերձեցման հետևողական հակառակորդ: Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ն և Բահրեյնը խաղաղության համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի հետ, և մի քանի այլ արաբական երկրներ ևս պատրաստ են հետևելու նրանց օրինակին: Եվ այս ամենն իրականացվում է Սաուդյան Արաբիայի աջակցությամբ:

Տնտեսական խորքային ճգնաժամ և կոնֆլիկտներ միաժամանակ մի քանի կետերում, որտեղ Թուրքիան պարտվում է: Անկարան պահպանեց գոհացուցիչ հարաբերություններ Կատարի հետ, բայց անհաջողությունը Լիբիայում, ակնհայտ թուլությունը ընդդեմ Հունաստան-Ֆրանսիա-Իսրայել դաշինքի և արաբական երկրների մերձեցումը Իսրայելի հետ՝ այս ամենը մատնացույց են անում Էրդողանի քաղաքականության լիակատար ձախողումը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում