Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երաշտի պատճառով Բուրսա նահանգի Իզնիկ լճի մակարդակը խիստ նվազել է: Այդ պատճառով VIII դարից ի վեր առաջին անգամ ջրամբարի հատակին երևաց Սուրբ Նեոֆիտոսի բազիլիկը:
Այս մասին գրում է Daily Sabah-ը: Շինությունը 1500 տարեկան է: Բայց կառուցումից հետո նրան տխուր ճակատագիր բաժին ընկավ. սրբավայրը շուտով ջրի տակ անցավ։
Դա տեղի է ունեցել մեր թվարկության մոտ 740 թվին՝ երկրաշարժի պատճառով: Սեյսմիկ ակտիվությունից և ջրհեղեղից հետո տաճարը ոչ ոք չի տեսել: Եվ միայն այս տարի, ջրի մակարդակի ավելի քան երկու մետր նվազման պատճառով, բազիլիկը տեսանելի դարձավ: