Հարավային Կարոլինայում ամերիկացի տղամարդը մահացել է Tesla մակնիշի մեքենայում բռնկված հրդեհի արդյունքում ստացած վնասվածքների պատճառով՝ հայտնում է Washington Post-ը:
Ինչպես պարզաբանել են ԶԼՄ-ները, մեքենան նա վարձակալել էր:
Ուղևորության ընթացքում ամերիկացին կորցրել է կառավարումը և բախվել արմավենուն, ինչը Tesla-ի մարտկոցի այրման պատճառ է դարձել:
Տղամարդը չի կարողացել իջնել մեքենայից, չնայած անցորդների օգնության փորձերին, մահացել է այրվածքներից:
Մեքենայի դռների փակվելու պատճառը մոդելի նախագծման առանձնահատկությունն է, որը հնարավորություն է տալիս դրանք բացել էլեկտրոնիկայի միջոցով, ոչ թե մեխանիկորեն: