38-ամյա ռուս կինոդերասանուհի, սուպերմոդել և բարերար Նատալիա Վոդյանովան ամուսնացել է 43-ամյա ֆրանսիացի ձեռնարկատեր, Berluti-ի և Loro Piana-ի ղեկավար Անտուան Առնոյի հետ:
Ըստ Tatler Telegram ալիքի, արարողությունն անցկացվել է այսօր Փարիզում՝ քաղաքապետարանում, քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական հսկողության ներքո: Բազմաթիվ լրագրողներ շրջել են քաղաքապետարանի շենքի մոտ, բայց մինչ այժմ արարողության ոչ մի լուսանկար դեռ չի արտահոսել: Վոդյանովայի Instagram-ում նույնպես հիշատակված չէ արարողության մասին: Վերջին հրապարակումը տեղադրվել էր 3 օր առաջ, և այնտեղ Վոդյանովան գրավիչ կեցվածքով և շքեղ կարմիր զգեստով է: