Նոյեմբերի 21-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած պատանիների և մինչև 23 տարեկան կանանց ու տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում հիանալի հանդես եկան հայ ծանրորդները:
Արայիկ Միրզոյանը նվաճեց ոսկե մեդալը, իսկ Աղասի Աղասյանը տիրացավ արծաթին: Մեր տղաները հետևում թողեցին երրորդ տեղը զբաղեցրած թուրք Սեմիհ Յախչիյին:
1-Արայիկ Միրզոյան Հայաստան 155կգ պոկում, 186կգ հրում: Ընդհանուր 341կգ:
2-Աղասի Աղասյան Հայաստան151կգ պոկում,185 կգ հրում:Ընդհանուր 336կգ:
3-Սեմիհ Յախչի Թուրքիա 144կգ պոկում,181 կգ հրում: Ընդհանուր 326կգ: