Վրացական կողմի և Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունների հերթական փուլը, որը պետք է տեղի ունենար Պրահայում, չեղյալ է հայտարարվել: Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ հանդիպումը պայմանականորեն մեկ աամսով հետաձգվել է՝ գրում է mk.ru-ն:
Նա պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված անկայուն իրավիճակի պատճառով: Վրացի դիվանագետը չի կարողացել մամուլում իր մեկնաբանություններում խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման սուր թեմայից, որն ընդհատվել էր 2019-ի հուլիսին: Նա հայտարարել է, որ հաջորդ հանդիպմանը այս հարցը միանշանակ կքննարկվի: