ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին մեղադրել է իր նախորդի՝ Բարաք Օբամայի վարչակազմից գերձայնային զենքի տեխնոլոգիայի վերաբերյալ տվյալներ գողանալու մեջ: Նման հայտարարություն է արել ամերիկացի առաջնորդը Մինեսոտայում կայացած նախընտրական հավաքի ժամանակ:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն ունի «գերձայնային սուպեր» հրթիռ, ինչը հինգ անգամ ավելի արագ է, քան սովորական հրթիռը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Մոսկվան Օբամայի նախագահության տարիներին կարողացել է ձեռք բերել այս տեղեկատվությունը, որից հետո երկիրը ստեղծել է այդպիսի հրթիռ:
Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիմա շատ ավելի արագ հրթիռ ունի։