Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Գինը իջացնում ենք, արտադրության ծավալները մեծացնում, բայց դրսից ներկրվում է թռչնամիս, որը նախկինում 650 դրամով էր մաքսազերծվում, հիմա 415 դրամով

Հայաստանը շարունակում է մսի պահանջարկը լրացնել արտաքին շուկաներից ներկրված ապրանքով, չնայած նրան, որ տեղական արտադրությունը տարեցտարի աճում է։ Ի՞նչ  է անում Հայաստանը թռչնամսի, տավարի և խոզի մսի ինքնաբավ երկիր դառնալու համար։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ։

-Պարոն Ստեփանյան, չնայած նրան, որ տարեցտարի դինամիկ կերպով ավելանում է տեղական  թռչնամսի արտադրությունը, միևնույն է, Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ դրսից ներկրվող մսից։ Ինչու՞։

-Նախ ասեմ, որ ձվի շուկայում տարիների ընթացքում, աստիճանաբար մենք կարողացանք հասնել նրան, որ շուկայում ինքնաբավություն ապահովեցինք։ Մեզ ասում էին հնարավոր չէ, մենք դա ապացուցեցինք։ Հիմա մսի շուկան նույն ձևով հարգելի Կառավարությանն ասում ենք՝ մեզ օգնեք, որ մենք կարողանանք աստիճանաբար մսի շուկայում էլ ինքնաբավ դառնանք։ Վերջին 5 տարվա ընթացքում մենք մսի արտադրության դինամիկ աճ ենք ունենում՝ 5 տոկոս, 6 տոկոս, 4 տոկոս։ Դա կատարվում է սեփական ներդրումների հաշվին։ Մենք ձգտում ենք մեր շուկան ունենալ, մեծացնել, որպեսզի աստիճանաբար դրսի ներկրվողի տեղը զբաղեցնենք։ Հիմա որպեսզի կառավարությունը մեզ վստահի, մենք խնդիրներ ենք առաջ քաշում։ Ասում ենք՝ 2005 թվականին Հանրաապետությունում արտադրվել է 5400 տոննա թռչնամիս։ 2019 թվականին՝ 14 600 տոննա թռչնամիս։ Դա ձեզ նախադրյալ է տալիս վստահելու ու հավատալու, որ հայ արտադրողները ի վիճակի են ծավալներն ավելացնելու։ Մենք արդեն երկու տարի է ծրագրեր ենք ներդնում։ 2019 թվականին 2018-ի համեմատ մենք արտադրել ենք 2000 տոննա ավել թռչնամիս։ Վերջին 15 տարվա ընթացքում նման աճի տեմպ չենք ունեցել։

-Եվ ինչո՞վ է դա պայմանավորված եղել։

-Սա պայմանավորված է նրանով, որ 2018 թվականին էժան վարկեր տրամադրվեցին, փոքր ու միջին ընկերությունները սկսեցին թռչնամիս արտադրել։ Դրան գումարած գլխաքանակի կայունություն եղավ, հիվանդություններ չեղան։ Եվ ամենակարևորը՝ դրսից ներկրվող կերը համարյա չթանկացավ։ Այս բոլոր գործոնները դրական ազդեցություն ունեցան թռչնամսի արտադրության ծավալների ավելացման վրա։  Հիմա ամբողջ  հարցն այն է, որ մենք ինչքան ավելացնում ենք, տրամաբանորեն ներկրումը պետք է նվազի, բայց դա տեղի չի ունենում։ Մենք ինչքան ավելացնում ենք արտադրության ծավալները, այդքան էլ ավելանում է ներկրումը։ Օրինակ, անցած տարի ներկրվել է մոտ 38 հազար տոննա թռչնամիս, նախանցած տարի՝ 35 600 տոննա։ Այսինքն՝  մենք 2 հազար տոննա ավելացրինք արտադրությունը, որպեսզի շուկայի այդ հատվածը կարողանանք վերցնել, բայց դուրս եկավ, որ լրացուցիչ 2 հազար տոննա էլ ներկրումն ավելացավ։ Կարող ենք փաստել, որ Հանրապետությունում թռչնամսի պահանջարկի կա։ Հիմա հարց է ավելանում․ մենք ինչքան շատ ենք արտադրում, բնականաբար ինքնարժեքը նվազում է։ Այս տարի տեղական թռչնամսի սարսափելի ցածր գին ենք ներկայացրել՝ 860, 960, 1000 դրամից չի անցել, այն դեպքում, երբ մենք նախորդ տարիներին վաճառքի գին ենք ունեցել 1250-1280 դրամ։ Գինը իջացնում ենք, արտադրության ծավալները մեծացնում ենք, բայց դրսից ներկրվում է միս, որը նախկինում 650 դրամով էր մաքսազերծվում, հիմա մաքսազերծվում է 415 դրամով։ Մենք մեզ ճղում ենք, ասում են՝ 415 դրամանոց միսը անորակ, անպիտան, կասկածելի ծագում ունեցող միս է։ Ստացվում է՝ մենք շարունակում ենք հին «ավանդույթը»՝ ինչքան էժանագին միս կա ներկրում ենք Հայաստան։ Խոսքը գնում է հատկապես Ուկրաինայից ներկրվող թռչնամսի մասին, որը համարվում է երրորդ երկիր։

-Ո՞րն է սրա բացատրությունը։ Շուկայում պահանջա՞րկ կա էժան, բայց անորակ թռչնամսի։ 100-200 դրա՞մն է խնդիրը, որ մենք նախընտրում ենք այդ կասկածելի ծագում ունեցող թռչնամիսը գնել և ոչ տեղական, թարմ միսը։

-Առաջինը՝ գինն է։ Ես չեմ կարող ժխտել, որ մի խավ կա, որին ձեռք է տալիս այդ էժան, բայց անորակ միսը գնել։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Երկրորդ հանգամանք կա։ Վերահսկողության թուլացումը բերում է նրան, որ ներկրվող էժանագին միսը շատ հաճախ առանձին սուբյեկտներ որոշակի լուծույթներով միսը հետ են բերում, թարմի անվան տակ վաճառում խանութներում։ Դրա համար մեր դժգոհությունն այն է, որ եթե 5-րդ ձևով աշխատում ենք, ուրեմն բոլորին է դա վերաբերվում, միայն ֆաբրիկաներին չպետք է վերաբերվի։ Եթե որևէ մեկը թռչնի միսը տանում է խանութ ներկայացնում, ուրեմն ինքը ծագման սերտիֆիկատը (5-րդ ձևը) պետք է ցույց տա։ Միայն այդ դեպքում հնարավոր է հավասար մրցակցություն։ Մենք ապացուցեցինք, որ շատ արտադրելիս գինը նվազում է, երկու տարի է դա ապացուցում ենք։ Նախկինում մեզ ասում էին, որ փակենք ներկրումը, դուք միանգամից գինը կբարձրացնեք։ Մենք ապացուցեցինք, որ բիզնեսը ուրիշ բան է։ Մեզ համար կարևոր է շատ արտադրել, որի հետևանքով մենք ցածր ինքնարժեք ենք ունենում։ Այս բոլորով հանդերձ, մենք չենք կարողանում հասնել նրան, որ գոնե 2021 թվականին երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի մաքսատուրքը, գոնե 25 տոկոսից պակաս չլինի։ Հենց 25 տոկոս եղավ մաքսատուրքը, իմացեք մրցակցությունը բարձրանալու է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում