Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Ադրբեջանը իր ուժերով ու փողերով չկարողացավ լուրջ խնդիր առաջադրել Հայաստանին և հիմա ստիպված է Թուրքիայի միջոցով փնտրել նոր ուղիներ

«Ադրբեջանի քաղաքականությունը կլինի այն ուղղությամբ կառուցված, որ Թուրքիան պետք է ներգրավվի տարածաշրջան և դրական դեր խաղա Ադրբեջանի շահերի օգտին։ Նախ Թուրքիան կներգրավվի Նախիջևանում, երկրորդը՝ Թուրքիան կաջակցի ադրբեջանական բանակի կայացմանը, որովհետև այն, ինչ Ադրբեջանն իր ուժերով և իր փողերով արել է, ինչպես տեսնում ենք՝ լուրջ խնդիրներ չի կարողանում առաջադրել և հայկական բանակին ինչ-որ լուրջ վնասներ հասցնելու համար բավարար չէ։ Այսպիսով, որոշակի միջամտություն Թուրքիայի կողմից լինելու է։ Դրա եղանակները դեռ կպարզվեն, բայց հիմնականում դա կլինի ադրբեջանական բանակի կայացման գործում։ Ալիևը ստիպված է զիջումներ անել Թուրքիային։ Դրանով նա նաև փաստում է իր դիրքերի կորուստը Ռուսաստանի և Իսրայելի ուղղությամբ»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։

– Պարոն Միքայելյան, Դուք ասացիք, թե մի շարք հանգամանքներից ելնելով՝ Ադրբեջանի քաղաքականությունը առաջիկայում ուղղված է լինելու նրան, որ Թուրքիային ներգրավվի մեր տարածաշրջանի քաղաքականությանը և մասնավորապես ղարաբաղյան բանակցությունների պրոցեսին։ Թուրքիայի միջամտությունը մեր տարածաշրջանի գործերին ու հատկապես ղարաբաղյան կարգավորման գործին շատ է քննարկվում վերջին ամիսներին։ Իհարկե, հարցը դեռևս մնում է քննարկումների, խոսակցությունների մակարդակում։ Այդ թվում Ձեր նշած Մեթյու Բրայզան, որը հայտնի թուրքական լոբբիստ է, հոդված է գրել, որտեղ ասում է, թե ղարաբաղյան գործընթացում «դիվանագիտական վակում» է առաջացել և այդ «վակումը» կարող են լրացնել Անկարան և Մոսկվան՝ յուրաքանչյուրը համոզելով իր դաշնակցին՝ համապատասխանաբար Ադրբեջանին և Հայաստանին, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց Դուք կարծում եք՝ Թուրքիային իրոք կթողե՞ն այդ թվում համանախագահները, Հայաստանը ներգրավվելու բանակցային պրոցեսին։

– Իմ կարծիքով՝ համանախագահները չեն թողնի, որ Թուրքիան մտնի։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ մյուս երկու համանախագահողները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, հիմա չեն ուզենա, որ Թուրքիան լիարժեք մասնակից դառնա բանակցային գործընթացին։ Իսկ Մինսկի խմբի մասին խոսելով՝ մենք պետք է հասկանանք, որ այն լայն ֆորմատը իրականում գոյություն չունի, գոյություն ունի միայն երեք համանախագահների և կողմերի ֆորմատը։ Կարելի է ասել՝ «3+2»։ Սակայն Թուրքիայի ազդեցությունը կարող է լինել ոչ ուղղակի։

Նախ Թուրքիան կներգրավվի Նախիջևանում, երկրորդը՝ Թուրքիան կաջակցի ադրբեջանական բանակի կայացմանը, որովհետև այն, ինչ Ադրբեջանն իր ուժերով և իր փողերով արել է, ինչպես տեսնում ենք՝ լուրջ խնդիրներ չի կարողանում առաջադրել և հայկական բանակին ինչ-որ լուրջ վնասներ հասցնելու համար բավարար չէ։ Եվ բացի այդ, Թուրքիան կփորձի օգտագործել այն պահը, որը հիմա ունի։ Իսկ դա հետևյալում է կայանում․ Թուրքիան կորոնավիրուսից ավելի քիչ վնաս է ունեցել, քան, օրինակ, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, և այդ պահը մեծ ջանասիրությամբ օգտագործում է ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար։ Եվ այն ռազմավարական վակումը, որը ստեղծվել է Արևելյան Միջերկրական ծովում, Թուրքիան շատ ակտիվ փորձում է լցնել և նույնը փորձում է անել Կովկասում։

Այսպիսով, որոշակի միջամտություն Թուրքիայի կողմից լինելու է։ Դրա եղանակները դեռ կպարզվեն, բայց հիմնականում դա կլինի ադրբեջանական բանակի կայացման գործում, և բացառված չէ, որպեսզի Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա ազդի բոլոր եղանակներով, ինչին Ալիևը հիմնականում համաձայն չէր լինում, բայց տվյալ պարագայում կարող է՝ ավելի շատ համաձայնվի, քան մինչ այդ։

– Նկատի ունեք՝ ստիպվա՞ծ համաձայնվի։

– Այո՛, ինչպես որ, օրինակ, Լուկաշենկոն է հիմա ստիպված համաձայնվում Ռուսաստանի ազդեցության աճին, նույն կերպ Ալիևը կարող է համաձայնվել Թուրքիայի ազդեցության աճին, որովհետև ինքնին չի կարող խնդիրները լուծել, և նույնիսկ տեսանք, որ Ալիևի իշխանությունը այդքան էլ ամուր չէ։ Բաքվում տեղի ունեցած այդ ցույցերի ժամանակ դժգոհություն արտահայտվեց, և այսպիսով, Ալիևը հասկանում է, որ հին եղանակներով ինքը չի կարող խնդիրը լուծել, և հիմա, իմ կարծիքով, Թուրքիայի միջոցով կփնտրի նոր ուղիներ։

Տեղեկություններ կան, որ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո թուրքական զինվորական անձնակազմի մի մասը, այդ թվում՝ F-16 կործանիչները՝ իրենց անձնակազմով, մնացել են Ադրբեջանի տարածքում, մասնավորապես՝ Գանձակում (Գյանջա)։ Այս տեղեկությունը նաև «Ռազմինֆոն» է հաստատել՝ նշելով, որ Թուրքիայի ՌՕՈՒ F-16 կործանիչները սեպտեմբերի 15-ին թռիչքներ են արել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի երկնքում: Եվ զուգահեռաբար ադրբեջանական, թուրքական մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, որ Թուրքիան կարող է ռազմաբազա հիմնել Ադրբեջանի տարածքում։ Բաքվում նույնիսկ ցույցեր են արել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ երկրում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով։ Ինչո՞ւ են կործանիչները մնացել Ադրբեջանում, և իրո՞ք հավանական է, որ Ադրբեջանում թուրքական ռազմակայան հիմնվի։

– Մի քիչ կդժվարանամ պատասխանել այդ հարցին։ Ինձ թվում է, որ հավանականությունը փոքր չէ, բայց թե ի՞նչ եղանակով դա կլինի՝ չեմ կարող ասել։ Գուցե ինչ-որ ոչ ֆորմալ եղանակով ստեղծվի ինչ-որ օբյեկտ, որը իրականում ռազմաբազայի դեր խաղա, բայց այդպես չկոչվի։ Սա չեմ բացառում և սա բավականին հավանական է։

Իսկ ինչ վերաբերում է տեխնիկային կամ ինչ-որ ուրիշ նման բաներին, ապա ավելի շատ ես ենթադրում եմ, որ Թուրքիայի աջակցությունը ադրբեջանական բանակին կլինի կառուցվածքային վերապատրաստման իմաստով, մենեջմենթի իմաստով։ Բայց, իհարկե, նաև կարող իր սեփական ուժերի մի մասը տեղափոխի Ադրբեջան։ Այդուհանդերձ, այս գործընթացը լայն չի լինելու, ավելի շատ մենեջմենթի խնդիրներ են լուծելու Ադրբեջանում։

– Տեղին է հիշեցնել, որ հուլիս-օգոստոսին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլից հետո՝ թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ալիևը հայտարարեց, որ Թուրքիան առաջիկայում դառնալու է Ադրբեջանի թիվ 1 գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այժմ, ինչպես գիտենք, Ռուսաստանն ու Իսրայելն են Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարները։ Այսինքն՝ Ադրբեջանը փոխո՞ւմ է իր քաղաքականությունը այս ոլորտում։ Սա հավանաբար քաղաքակա՞ն ընտրություն է։

– Սա, իհարկե, քաղաքական ընտրություն է, և Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Ալիևը սրանով ևս հաստատում է այն մանյովրները ռուս-թուրքական ուղղությամբ և այն կարևորությունը, որը Թուրքիան ունի, և այն, որ Ադրբեջանը պետք է, այսպես ասած, զիջումների գնա Թուրքիայի հանդեպ։ Սա՝ առաջինը։ Երկրորդը, Ադրբեջանը նաև դրանով փաստում է իր դիրքերի կորստյան մասին Ռուսաստանի և Իսրայելի ուղղությամբ։ Չմոռանանք, որ Իսրայելում Հայաստանի դեսպանություն է բացվել, և ընդհանուր առմամբ Իսրայելը այս պահի դրությամբ նաև արաբական աշխարհի երկրների հետ է կարգավորում իր հարաբերությունները, և արաբական աշխարհում արդեն կան երկրներ, որոնց հետ նա կարող է բանակցել և գործ ունենալ։ Եվ այսպիսով, այստեղ ևս Ադրբեջանը մանյովրի կորուստ ունի։ Իմ կարծիքով՝ արտաքին քաղաքական դաշտում Ադրբեջանը վերջին տարվա ընթացքում հետնահանջ է ապրում և նաև այդ պատճառով է նա ձգտելու, որպեսզի ավելի շատ ինտեգրվի Թուրքիայի հետ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում