Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Որպեսզի հանրությունն էլ չվճարի գլխով. գիլյոտինը կանգ չի առնի մինչև վերջ

Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղի խորհրդարանական ընտրությունը հերթական անգամ սրեց հետհեղափոխական առանցքային հարցերից մեկը, որի սկզբունքային պատասխանից է թերևս կախված Հայաստանում հետագա ընթացքի կայունությունն ու նաև հանրային տրամադրվածության վեկտորը: Խոսքն այն մասին է, թե ինչպես պետք է վերաբերել կամ գնահատել նախկին համակարգը, ինչ սկզբունքներով պետք է տարանջատել նախկին համակարգի հետ որևէ ասոցիացիա նոր իրականության մեջ տեղավորելու կամ ընդունելու համար:

Ինչպես և որտեղ քաշել գիծը, քաշել, թե ոչ, կամ այդ գիծը պետք է լինի ուղիղ, թե զիգզագ: Առայսօր շարունակվում է դրա շուրջ վեճը, ընդ որում՝ ոչ միայն և ոչ այնքան նոր և նախկին իշխանությունների, որքան հենց թավշյա հեղափոխության առաջնորդող քաղաքական ու քաղաքացիական միավորների միջև: Հենց այստեղ է արմատականության ու թավշի թեկուզ պայմանական բախումը, բանավեճը, վեճը, հակադրությունը: Ընդ որում, դա ինքնին չէր ունենա էական նշանակություն հասարակական-քաղաքական դիսկուրսի պայմաններում, եթե չունենար, այսպես ասած, «սոցիալական բազա», այսինքն՝ հանրային շոշափելի շերտեր հարցը չհամարեին արդիական և ավելին՝ վճռորոշ, հետագա զարգացումները գնահատելու հարցում:

Խնդիրն առավել խորացնում է այն, որ նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերը դրսևորում են ավելի ու ավելի շոշափելի քաղաքական, տեղեկատվա-քարոզչական աշխուժություն, այդպիսով նաև զգալիորեն նյարդայնացնելով հանրության տարբեր սոցիալական շերտերի: Այդ ամենն առերևույթ իսկապես ստեղծել է մի մեծ շիլաշփոթ, որն էլ խորանում է այն դեպքում, երբ կառավարող նոր մեծամասնության, քաղաքական նոր ղեկավարության կադրային որոշումները ներառում են նախկին համակարգում գործունեություն ծավալած շատ, թե քիչ հայտնի անձանց: Եվ ուրեմն, ինչ անել՝ ընդունե՞լ այդ իրողությունները որպես օրինաչափություն, եթե անգամ դրանք առաջացնում են թե՛ քաղաքական, թե՛ որոշ դեպքերում անձնական, մարդկային հակակրանք, թե՞ այդուհանդերձ անցնել արմատական լուծումների: Որպես կանոն՝ այդ լուծումների ներքո դիտարկվում է հեղափոխական արդարադատության տրամաբանությունը, այսինքն՝ արագ դատավճիռներ ավելի շուտ հանրային կարծիքի, քան իրավական ապացուցողական բազայի հիման վրա: Դա թվում է գայթակղիչ, սակայն այստեղ, թերևս, հարկ է պատասխանել մի հարցի. կա՞ երաշխիք, որ այդ մեթոդաբանությունը չի դառնա գայթակղիչ, և լուծելով նախկին համակարգի հարցը, այն իքս պահից սահուն ձևով ձեռնամուխ չի լինի արդեն նոր մրցակիցների հարցերը լուծելուն:

Հայաստանում հեղափոխությունից հետո անցնող ժամանակաշրջանում շատ է խոսվում այն մասին, թե հեղափոխությունը չի լինում այդպես, չի լինում թավշյա, չի լինում օրենք կամ իրավունք դավանող՝ այն էլ նախկին համակարգի ստեղծած օրենք և իրավունք: Ասել, թե այստեղ չկա ճշմարտություն ամենևին, իհարկե, կլինի սխալ: Իհարկե, հեղափոխության «դասական» բաղադրիչ է գիլյոտինը: Բայց նաև պատմական օրինաչափություն է այն, գուցե եզակի, այն էլ կանոնը հաստատող բացառություններով, որ հեղափոխական գիլյոտինն ի վերջո ընդունում է հենց հեղափոխական առաջնորդների գլուխներ, ընդ որում՝ որպես կանոն՝ ներհեղափոխական շրջանակի հարաբերությունների պարզման համատեքստում: Ասել կուզի, գիլյոտինով՝ պատկերավոր, թե բառի բուն իմաստով, էական չէ՝ գիլյոտինով հարց լուծող մեխանիզմը, այսպես ասած, հին հակառակորդների հարցը լուծելուց հետո այլևս կանգ չի առնում, մինչև չի լուծում նաև նորերի հարցը և հաստատում արդեն բացարձակ գերիշխանություն: Հատկապես մեր հիբրիդային դարաշրջանում սրանք առավել քան առանցքային հարցեր են, որ պահանջում են խորքային ուսումնասիրություն՝ մինչ որպես տեղեկատվական մթերք հանրության սպառմանը ներկայացնելը: Նախկին համակարգն իր ամենակուլ բնույթով, իր քրեական բարքերով ու ցինիզմով հանրության մոտ առաջացրել է գիլյոտինի մեծ գայթակղությունը, բայց այստեղ է, որ թե՛ գայթակղելն է մեղք, թե՛ գայթակղվելը, տվյալ դեպքում այն իմաստով, որ գայթակղելու համար, իհարկե, հանրությանը «գլխով» կվճարի նախկին համակարգը, բայց «գայթակղվելու» համար «գլխով» կարող է վճարել արդեն հանրությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում