Ամերիկյան Ռոչեսթերում (Նյու Յորք նահանգ) հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է 13 WHAM- ը:
Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոխհրաձգության արդյունքում մարդիկ են վիրավորվել, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ չկային:
Բողոքի ցույցերը սկսվեցին Ռոչեսթերում աֆրոամերիկացի Դանիել Փրուդի մահվանից հետո: Ձերբակալության ընթացքում ոստիկանները տոպրակ էին հագցրել տղամարդու գլխին և երկու րոպե սեղմված պահել ասֆալտին, ինչի արդյունքում նա խեղդվել էր: