Հայտնի է դարձել, որ Ղազախստանի հյուսիսի 7 քաղաքներում ընտանի թռչունների անկում է գրանցվել: Սրա պատճառը թռչնագրիպն է եղել, հայտնում է երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ից 16-ը ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Ղազախստանի՝ Ռուսաստանին սահմանակից յոթ շրջաններում գրանցվել է տարբեր տեսակի ընտանի թռչունների անկում։
«Ազգային տեղեկատվական կենտրոնը պարզել է, որ մահվան պատճառը բարձր պաթոգենային թռչնագրիպն է», – նշվում է հաղորդագրության մեջ: