Lancet գիտական ամսագիրը հրապարակել է գիտնականների միջազգային խմբի կողմից Ռուսաստանի մասնագետներին ուղղված կոչը կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի կապակցությամբ, ինչպես նաև ռուսների պատասխանն իրենց արևմտյան գործընկերներին: Դրանք հրապարակվել են պարբերականի կայքում:
Այսպես, մի շարք օտարերկրյա գիտնականներ իրենց ուղերձում Ռուսաստանի իրենց գործընկերներին կոչ են անում լրացուցիչ տեղեկություններ տրամադրել «Sputnik V» – ի վերաբերյալ:
Իրենց հերթին, ռուս մասնագետներն իրենց նամակում նշել են, որ այս պատվաստանյութի վերաբերյալ տրամադրված ողջ տեղեկատվությունը «ստացվել է գիտափորձերի արդյունքում և ուշադիր ստուգվել է»:
Սեպտեմբերի սկզբին ամսագիրը հրապարակել էր Sputnik V-ի կլինիկական փորձարկումների երկու փուլերի արդյունքները: Դրանից հետո աշխարհի մի քանի գիտնականներ բաց նամակ էին գրել՝ կասկածներ հայտնելով պատվաստանյութի տվյալների վերաբերյալ: