ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի կապահովվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով մինչև հաջորդ տարվա ապրիլ: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահը կշտամբել է նաև առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին այն բանի համար, որ «նրա հակապատվաստումային հռետորաբանությունը միլիոնավոր կյանքեր է վտանգում»:
Ավելի վաղ, դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ անվտանգ պատվաստանյութ արտադրելու հարցում չի վստահում Թրամփի վարչակազմին: Նա կարծում է, որ հանրապետականները օգտագործում են պատվաստանյութը և դրա սերտիֆիկացումը քաղաքական նպատակների համար: