Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 13 215-ի: Սա ռեկորդային ցուցանիշ է, որի մասին հաղորդում է երկրի Santé publique սանիտարական ծառայությունը: Երկրում համավարակի սկզբից ի վեր վարակի 428 հազար դեպք է հաստատվել։
Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 123 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 31249 մարդ։