ԱՄՆ-ում մահացել է գրող, «Ֆորեսթ Գամփ» գրքի հեղինակ Ուինսթոն Գրումը։ Այս մասին Facebook-ում գրել է ԱՄՆ-ի Ֆերհոփ քաղաքի քաղաքապետ Կարին Ուիլսոնը:
Գրումը 77 տարեկան էր: Մահվան պատճառը չի նշվում:
Գրողը ծնվել է Վաշինգտոնում և ապրել Ալաբամայում և Նյու Յորքում: Գրել է ութ վեպ:
1986 թվականին նա գրել է «Ֆորեսթ Գամփը»: Գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը էկրաններին է դուրս եկել 1994 թվականին, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Հենքսը: Այս դերի համար նա Օսկարի արժանացավ։