Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նախկինում համայնքներում օգնությունները գուցե հասանելի չեն եղել քաղաքացիներին․ ինչ նպատակով է ստեղծվում սոցիալական խորհուրդը

Երևանի քաղաքապետին կից այս տարի առաջին անգամ ձևավորվել է «Սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ»: Սա այն խորհրդատվական մարմինն է, որը պիտի աջակցի քաղաքապետին՝ որոշելու աջակցության ծրագրերն ու դրա տրամադրման ձևը:

Այն ստեղծվել է սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում, սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Նպատակն է նաև, որ ծրագրերի տրամադրումը մեկ անձի որոշման արդյունք չլինի՝ չնայած խորհրդի անդամներին, իր որոշմամբ, 1 տարի ժամկետով նշանակում է Երևանի քաղաքապետը:

15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում 4-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ են, 3-ը՝ ավագանու անդամներ, 2-ը՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, 3-ը՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, իսկ 3-ը`անհատ փորձագետներ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մանկական զարգացան հիմնադրամ սոցիալական աշխատող Ռոզա Սոլոմոնյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ նպատակով է ստեղծվել խորհուրդը, ինչ առաքելություն ունի և ինչ մեխանիզմներով է գործելու։ Ըստ այդմ՝ Երևանի յուրաքանչյուր համայնքում պետք է լինի սոցիալական աշխատող, որը գնահատելու է համայնքի բնակիչների կարիքները, այն ընտանիքների, որոնք ունեն խնդիրներ ու ստեղծել անհատական զարգացման պլան՝ ըստ կարիքի աջակցություն տրամադրելով։

«Խորհուրդը ստեղծվել է, որպեսզի հնարավորություն լինի քննարկել ամեն համայնքի խնդիրները, աջակցության տրամադրումը լինի անաչառ ու հասանելի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքը ունեն։ Այսինքն՝ օգնությունը լինի թիրախային, հասանելի, հավասար, համաչափ։ Ես չգիտեմ՝ նախկինում ինչպես է եղել, բայց սա նոր է ու հնարավորություն է տալիս վարչական շրջաններին ծրագրեր մշակել ու ներկայացնել խորհրդի հաստատմանը։ Ենթադրենք, մենք կրթության ոլորտում խնդիր ունենք ու դա շատ է, մեկ կամ երկու դեպք չէ, այդ դեպքում համայնքի զարգացման ծրագիր է մշակվում, որը ուղղվում է ոչ թե մի ընտանիքի, այլ այդ խնդրի լուծմանը»,- մանրամասնեց Ռոզա Սոլոմոնյանը։

Նրա կարծիքով՝ այս ոլորտում համագործակցությունը մշտապես մեծ դեր է ունեցել։ «Ցանկացած ծառայություն մատուցելիս պետք է համագործակցել շահագրգիռ կառույցների հետ։ Մեկ կողմի որոշումով չպետք է դա լինի։ Այս խորհրդի ստեղծումը ճիշտ է այնքանով, որ ներգրավված են պետական ու ոչ պետական կառույցի ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձառություն ունեն այս ոլորտում։ Կարծում եմ՝ անաչառ կլինի ամեն ինչ, որովհետև խորհրդում կոնկրետ փորձագետներ ու մասնագետներ են, որոնք երկար տարիներ աշխատել են, տեսել են բարդությունները, ոլորտի բացերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանկական զարգացան հիմնադրամ սոցիալական աշխատող Ռոզա Սոլոմոնյանի խոսքերով՝ նախկինում ամեն վարչական շրջան ինքն է տրամադրել օգնություն համայնքի բնակիչներին, և չի եղել համայնքի սոցիալական աշխատող, գնահատման մեխանիզմ։ «Քաղաքացին դիմումը գրել է, որ, ենթադրենք, հարկավոր է սոցիալական աջակցություն, կամ շինանյութի տեսքով աջակցություն, ու այդպես որոշակի քանակով տրամադրվել է։ Բայց որ գնան, տեղում գնահատեն կարիքը, արդյոք այդ պահին քաղաքացին դժվար իրավիճակում է գտնվում, դա չի եղել։ Մենք գնահատման մեխանիզմները չենք ունեցել։ Մի քանի համայնքների հետ իմ աշխատանքային փորձն ինձ թույլ է տալիս ասել, որ գնահատումը չի եղել։ Ես չգիտեմ՝ ինչի հիման վրա է նույն իրավիճակում հայտնված մի քաղաքացին աջակցություն ստացել, մյուսը՝ ոչ։ Նման խնդիրներ եղել են նախկինում։ Անգամ չգիտենք՝ այդ օգնությունը հասանելի՞ եղել է, թե՞ ոչ»,- մանրամասն ներկայացրեց Ռոզա Սոլոմոնյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց՝ խորհուրդը դեռ չի սկսել գործել, այն դեռևս միայն ավագանու նիստում է հաստատվել։

«Միայն ավագանու նիստին հաստատվեց որոշումը։ Հիմա խորհուրդը դեռ ձևավորված չէ, չգիտենք՝ ինչ ենք անելու, ինչ ենք ներկայացնելու։ Խորհուրդն այս պահին չգործող է»,- ասաց Խաչատրյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում