Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լիբանանի վերջին շանսը․ բացեիբաց «կռիվ» է տարվում քաղաքական կողմերի կամ համայնքների միջև

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին Պաապտայում հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ կառավարության կազմության շուրջ խորհրդակցելու նպատակով:

Բագրատունին նշել է, որ վարչապետի կողմից նախարարների ներկայացման դեպքում իրենք պետք է իմանան, թե ովքեր են նախարարները: «Վերջին հաշվով, պատգամավորական բլոկն է, որ կառավարության վստահության քվե է տալու: Այսինքն՝ ինչքան էլ վստահ լինենք վարչապետի վրա, մենք պետք է տեղեկություն ունենանք նախարարների մասին»,- ասել է Բագրատունին։ Այսինքն՝ Դաշնակցությունը, լինելով իշխանության մի մաս, այժմ մտավախություն ունի, որ կարող է եկող կառավարության մաս չկազմել, հետևաբար՝ բարձրացնում է նախարարների թեկնածուների անվստահության հարցը։

«Առաջին լրատվական»-ը փորձեց Լիբանանի հայկական ավանդական մյուս կուսակցություններից՝ Ռամկավար ազատական և Հնչակյան կուսակցություններից իմանալ իրենց դիրքորոշումը Լիբանանի նոր կառավարության կազմության, նախարարների ընտրության և վստահության քվե տալու վերաբերյալ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Սևակ Հակոբյանը նախ խոսեց Լիբանանում կառավարության կազմման կենսական անհրաժեշտության մասին, որը ուշանում է։ «Լիբանանում տնտեսական և անվտանգության ճգնաժամից դուրս գալու համար այնքան կենսական նշանակություն ունեցող կառավարություն կազմելու գործընթացը ուշանում է՝ հակառակ նրան, որ որոշ կողմերի անտեղի լավատեսությամբ վարչապետ էր նշանակվել, որն, ըստ Սահմանադրության, պետք է նշանակվեր նախագահ-պատգամավորներ պարտադիր խորհրդակցությունից հետո։ Նախագահի կողմից վարչապետ է նշանակվում այն անձնավորությունը, որ նշյալ խորհրդակցությունների ընթացքում կստանա առավելագույն «ձայները»: Նշանակվող վարչապետը, ըստ Սահմանադրության, նախագահի հետ խորհրդակցաբար կարող է նշանակել կառավարության անդամներին, որոնք կարող են նաև խորհրդարանի անդամներ լինել։ Ծիծաղելի իրավիճակ, որտեղ հաշիվ տվողն ու հաշիվ առնողը նույն մարդիկ կարող են լինել։ Կառավարության անդամների նշանակման համար, ըստ նորմի, վարչապետն ու նախագահը պետք է գոհացնեն ուժի վրա գտնվող կողմերի քմահաճույքը։ Այստեղ, անշուշտ, անմիջապես պետք է նշել, որ կառավարության կազմը պետք է երկրի բաղկացուցիչ կրոնական համայնքների միջև բաժանված լինի ըստ ընդունված կարգի»,- մանրամասնեց Հակոբյանը։ Նա շեշտեց, որ երկրի Սահմանադրությունը, սակայն դժբախտաբար չի սահմանում այն ժամանակահատվածը, որի ընթացքում վարչապետը պետք է կազմի կառավարություն։ «Սա է պատճառներից մեկը, որ մինչ այսօր կառավարության կազմությունը ուշանում է։ Իհարկե, պետք է նկատի ունենալ նաև երկրի ներքին վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային պայմանները և այդ կառավարությունը կազմելուն լծված կողմերի անձնական ու հավաքական քմահաճույքները։ Ի դեպ՝ առաջին անգամը չէ, որ Լիբանանում կառավարության կազմությունը ուշանում է։ Եղել են պահեր, երբ ամիսներով ուշացել է կառավարության կազմությունը՝ կողմերից մեկի փեսային կամ հարազատին «բռնի» նշանակել տալու թնջուկը լուծելու համար։ Պետք է ասեմ, որ շատ բան կախված է նշանակված վարչապետի մարդ տեսակից, որը կարող է անգամ հրաժարվել իր պաշտոնից՝ իր դեմ ստեղծված խնդիրներից ելնելով։

Սևակ Հակոբյանի խոսքերով՝ կա ցավալի իրողություն ևս․ հակառակ իշխանության գլխին գտնվողների՝ միջազգային հանրությանը տված խոստումների ու ժողովրդական ճնշմանը՝ ոչ քաղաքական՝ արհեստավարժներից կազմված կառավարություն ունենալու, վերջիններս շարունակում են ապրել հերքումի (denial) հոգեբանական բարդ վիճակը, նաև աներեսաբար գործելով «կարկանդակը» իրար մեջ բաժանելու հին-նոր խաղի «օրենքներով»:

«Այսօր իրականությունն այն է, որ հակառակ վարչապետի ակնարկներին, որ չդյուրացնելու դեպքում ինքը կարող է հրաժարվել կառավարության կազմությունից, քաղաքական կողմերի մեջ քաշքշուքը շարունակվում է։ Կա ավելի վատը. հակառակ այն փաստին, որ կառավարության կազմում գտնվող յուրաքանչյուր նախարար ունի համահավասար ձայն որոշումները քննարկելու կամ վավերացնելու գործընթացում, բացեիբաց «կռիվ» է տարվում քաղաքական կողմերի կամ համայնքների միջև, այսպես կոչված ուժային կամ գերիշխանական նախարարություններ ձեռք բերելու համար: Իսկ նախարարության գերիշխանությունը, ըստ լիբանանյան բառարանի, սահմանվում է այն չափանիշով, թե որքան մեծ թվով մարդ է սպասարկում տվյալ նախարարությունը։ Հետևաբար՝ մրցակցությունը աներեսաբար տարվում է clientelism-ի սկզբունքով, որտեղ յուրաքանչյուր կողմ ջանում է պետության ծառայությունների հաշվին ավելի մեծ թվով քաղաքացի «գնել» ապագա խորհրդարանական ընտրությունների համար՝ որպես քվեարկող»,- տեսակետ հայտնեց ՌԱԿ ատենապետը։

Ըստ մեր զրուցակցի՝ երկրում արմատավորված փտածությունից, ժողովրդին «շան տեղ» չդնելու լիբանանյան քաղաքական մտածողությունից անմասն չեն իշխանության «համը» ճաշակած բոլոր կողմերը անխտիր: «Սա է պատճառը, որ, օրինակի համար, շիա համայնքի կողմից մեծ «կռիվ» է տարվում այսօր, իրենցը պահելու, վերջին տարիներին իրենց «պատկանած» ֆինանսների նախարարությունը պահելու համար։ Ինչպես նաև պնդում են, որ նախապես իմանան համայնքից նշանակվելիք նախարարի անունը, որպեսզի տեսնեն՝ որքանով է նա ենթակա «կարկանդակ-կարկանդակ» խաղին»,- ընդգծեց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետը։

Այս համատեքստում Հակոբյանը ցանկացավ շեշտել, որ Ռամկավար ազատական կուսակցության պարագայում իրենք հպարտ են, որ Լիբանանի փտած իշխանության մաս չեն կազմել ու այս առումով այդ ուժերին բնորոշ բարդույթները, ախորժակն ու վախերը չունեն։ «Անգամ իշխանության մեջ գտնվելով, մենք չէինք կարող այդ փտած համակարգի մաս կազմել, որովհետև մենք՝ որպես ազնիվ քաղաքացիներ (good citizens), հավատում ենք, որ կրկեսի մեջ պետք է լինել գոնե գազաններին զսպողը, ոչ թե գազաններից մեկը։ Մենք բաց ճակատով քննադատում ենք ու ամբողջությամբ ժողովրդի պահանջի կողքին ենք՝ ամենաարագ ժամանակահատվածում ունենալ արհեստավարժ կառավարություն, որը երկրի փրկության միակ երաշխիքն է։ Իրատես լինելու համար, սակայն, մենք գիտակցում ենք, որ այսօր կառավարության կազմությունը կախված չէ նշանակված վարչապետի բարի կամքից»,- նշեց նա։

Հակոբյանը անդրադարձավ նաև համաշխարհային ու տարածաշրջանային իրավիճակին, որից մեծապես կախված են նաև Լիբանանում տեղի ունեցող գործընթացները։

Ըստ Հակոբյանի՝ Լիբանանն ու Լիբանանի քաղաքացին այսօր գերի են «Հզբոլլահի» ձեռքին, որն ունի քաղաքական ու ռազմական լծակներ ու թույլ չի տա կազմել կառավարություն, որը չի սպասարկի իրեն հովանավորող Իրանի շահերը։

«Սրա դեմ կա արևմտյան աշխարհի ճնշումը Իրանի վրա ու Իսրայելի շահերին ծառայող որոշում՝ Լիբանանի ապագան առանց «Հզբոլլահի» տեսնելու։ Տարածաշրջանում կա սունի-շիա պայքարը։ Կա Չինաստանի ու Ռուսաստանի նման մեծ տերությունների ախորժակը՝ իրենց ազդեցության գոտին մեծացնելու։ Կա սիրիական խնդիրը։ Կա թուրքական պատեհապաշտությունը՝ պղտոր ջրում ձուկ որսալու։ Կա նաև հետզհետե ուրվագծվող իրականություն, որ Լիբանանի հարցով ֆրանսիական վերջին նախաձեռնությունը այնքան էլ ամերիկյան կանաչ լույս չի վայելում, ըստ երևույթին։ Այս ամենի կողքին կա ամեն օր կքող գեղեցիկ Լիբանան և դրա անհույս քաղաքացի, ներառյալ, իհարկե, լիբանանահայ համայնքը, որը գտնվում է փակուղու առջև։ Դրանից ելքի լույսը շատ հեռու է թվում։ Աստված օգնի Լիբանանին՝ Միջերկրական ծովի ափին գտնվող գեղեցիկ մարգարիտին, որի զավակներն այդպես էլ նրա արժեքը չիմացան»,- իր խոսքն ամփոփեց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Սևակ Հակոբյանը։

Հայկական ավանդական մյուս՝ ՍԴՀԿ կուսակցության Լիբանանի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Սեպուհ Կալպակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ երկիրը իրապես գտնվում է ճգնաժամի մեջ, ու կառավարության անհապաղ ստեղծումը շատ անհրաժեշտ է՝ հակառակ նրան, որ վարչապետի նշանակումից մոտ 17 օր է անցել։

Կալպակյանը կարևորեց Ֆրանսիայի կողմից բարեկամական քայլը՝ Լիբանանում նոր կառավարություն ստեղծելու աջակցության ու հին իշխանության փտածությունը վերացնելու ուղղությամբ, սակայն անցել են օրեր, ու կառավարության կազմությունը կրկին բարդացել է, քանի որ երկրում կան ուժեր, որոնք պահանջում են նախարարությունների ղեկավար կազմում ունենալ սեփական ներկայացուցիչներին։

«Նախկին վարչապետները ամիսներով կառավարություն չէին կազմում։ Սակայն այսօր դրությունն ուրիշ է։ Ֆրանսիան, որպես բարեկամ պետություն, նախաձեռնում է օգնել մեզ, ձեռք մեկնում այս տնտեսական նեղ վիճակից դուրս գալու համար։ Ես ողջունում եմ այս քայլը։ Կյանքը ցույց է տվել, որ մենք մեր կարողություններով չենք կարող հասնել լավ վիճակի ու ստեղծել լավ կառավարություն։ Ֆրանսիայի նախագահը միջամտեց ու ցանկություն հայտնեց օգտակար լինել։ Բոլորին հավաքեց այստեղ, ժողով գումարեց, բոլորը խոստացան, որ պետք է դյուրացնեն վարչապետի աշխատանքը ու 15 օրում կազմեն արհեստավարժ մասնագետներից կազմված կառավարություն։

Օրեր հետո հանկարծ ի հայտ եկավ բարդություն, որ կառավարության կազմությունը խոչընդոտող գլխավոր հարցը եղավ ֆինանսների նախարարի հարանվանական ու քաղաքական պատկանելությունը։ Այնինչ, համաձայնել էին, որ նոր կառավարության մեջ քաղաքական ներկայություն չպետք է լինի, այլ պետք է լինեն արհեստավարժ մասնագետներ, որոնց խնդիրը պետք է լինի երկիրն այս իրավիճակից դուրս բերելը։ Վերջին երեք օրերի ընթացքում տեսնում ենք, որ շիա համայնքը պայման է դնում, որ ուզում են իրենք մնալ ֆինանսների նախարարության ղեկավար կազմում։ Եթե ամեն ոք սկսի իր պայմանները դնել, կվերադառնանք նախկին կառավարությանը։ Այստեղ հարցը սկզբունքային է։ Վարչապետի որոշումն այն է, որ պետք է չեզոք կառավարություն ստեղծել ու նախարարությունները հերթափոխով աշխատեն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը Լիբանանից։

Կուսակցության ատենապետը նշեց, արդեն իսկ Փարիզից միջամտություններ կան, որ եթե առանց նախապայմանների, արագ չկազմվի կառավարությունը, իրենք դուրս են գալու այս գործընթացից՝ Լիբանանին թողնելով մենակ սեփական խնդիրների հետ։ Կալպակյանը Ֆրանսիայի քայլը՝ օգնել Լիբանանին, համարում է ոսկե շանս, որը չի կարելի բաց թողնել։ «Բարեկամ երկիր է, որն ուզում է օգնել։ Ու այդ օգնությունը չի սահմանափակվում միայն քաղաքական հարցում, այլ հստակ կետեր կան տնտեսական ու սոցիալական հարցերում երկիրը մի քիչ ոտքի կանգնեցնելու ուղղությամբ։ Խոստումներ կան, որ միջազգային վարկեր կտրամադրվեն, եթե, իհարկե, այս նոր կառավարությունը ցույց տա, որ չեզոք է ու փորձում է աշխատել կոռուպցիայի ու փտածության դեմ։ Այսօր երկիրը 100 մլրդ դոլարի պարտք ունի, երկիրը թալանված է։ Քաղաքական առևտուրը երկիրը քանդման տարավ»,- մանրամասն ներկայացրեց ՍԴՀԿ կուսակցության Լիբանանի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Սեպուհ Կալպակյանը և ավելացրեց՝ սա լավ առիթ է, որ արհեստավարժ ու ոչ կուսակցական մարդիկ փորձեն երկիրը դուրս հանել այս վիճակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում