Thursday, 18 04 2024
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ

Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները:

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:

Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ

– 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։

-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:

-Օրենսդրական փոփոխություների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:

– 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:

– Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝  https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:

– ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով  կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:

2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն:

Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝

– Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:

– Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։

Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում