Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Նախկինները՝ թելադրող․ Արզուման Հարությունյանի եղբորորդին փորձում է իմ վրա նոր գործ «կարել»

Համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր, հայազգի Ստեփան Մարտիրոսյանը, որը հունվարի 14-ին խարդախության մեղադրանքով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա անազատության և ներկայումս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, պնդում է, որ իր վերաբերյալ ԱԱԾ տնօրենի նախկին տեղական Արզուման Հարությունյանի պատվերով նոր գործ է «կարվում», իսկ եղած գործերով էլ արդյունավետ քննություն չի իրականացվում։ Քննությանն էլ խոչընդոտում է Արզուման Հարությունյանի եղբոր՝ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, որը ներկայումս դատախազ է։

Մարտիրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվում է, մոտ մեկ տարի մնում մոսկովյան բանտում, ապա արտահանձնվում է Հայաստան, որտեղ էլ երկու անգամ գրավի դիմաց ազատության մեջ մնալուց հետո, այս տարվա հունվարի 14-ին, հենց վճռի հրապարակումից հետո թոշակի անցած դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից դատապարտվում է 7 տարվա անազատության ու կալանավորվում հենց դատարանի դահլիճից։

Արզուման Հարությունյանը, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո կարճ ժամանակ անց աշխատանքի անցավ «Հայբիզնեսբանկ»-ում՝ դառնալով բանկի տնօրենների խորհրդի անդամ։

Բացի բուն դատական գործից, որը ներկայումս գտնվում է Վերաքննիչ դատարանում և բողոքարկվել է Ստեփան Մարտիրոսյանի կողմից, կան նաև մի քանի այլ գործեր, որոնցով արդյունավետ քննություն չի իրականացվում։ «Գործով դատարան կեղծիք ներկայացնելու համար գործ է հարուցվել, սակայն այս գործը մեկ տարի է՝ արշավում է վարչական շրջանների քննչական բաժիններով։ Կենտրոնից հասավ Արաբկիր, ապա Նոր Նորքի քննչական, որտեղ գործը հսկող դատախազը՝ Միլիտոնյանը, մեկ այլ դատախազ Արտակ Հարությունյանի մտերիմ ընկերն է ու բիզնեսգործընկերը։ Իսկ Արտակ Հարությունյանը Արզուման Հարությունյանի եղբորորդին է։ Արտակ Հարությունյանի ու Միլիտոնյանի կանայք բիզնեսգործընկերներ են, նրանք ֆինանսական ընկերություն ունեն, որը ֆինանսավորվում է հենց «Հայբիզնեսբանկ»-ով։ Արտակ Հարությունյանը պատվեր է տվել Միլիտոնյանին գործը կոծկել։ Իսկ այդ հրահանգները, այդ պատվերը տրվել է Արզուման Հարությունյանի կողմից, որը բանկի տնօրենների խորհրդի անդամ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախկինում ակտիվ քննության մեջ գտնվող գործով վերջին մեկ տարվա մեջ բացարձակ ոչինչ չի արվել, ոչ մի վկա չի քննվել, և անընդհատ դատախազ Միլիտոնյանի կողմից ինչ-որ խոչընդոտներ են հարուցվում։ «Բացի դրանից՝ նույն Մասիվի քննչականում մեկ այլ գործ էլ կա, որով հետաքննիչ Լիլիթ Կիրակոսյանը վստահաբար պնդել էր, որ քրեական գործ է հարուցվելու, ճնշման տակ կրկին քրեական գործ չի հարուցվել։ Դատախազների այս խումբը, Արտակ Հարությունյանի գլխավորությամբ, իշխում են Նոր Նորքի քննչականում և անում են այն, ինչ որ պետք է՝ սպասարկելով բացառապես Վիտալի Գրիգորյանցի շահերը՝ քողարկելով նրանց կողմից կատարված հանցանքները»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով․ «Նրանք, հասկանալով, որ այս գործը շինծու գործ է, դիմում են ամեն տեսակի ստորությունների իմ վրա նոր գործ կարելու համար։ Մենք իմացել ենք, որ Արտակ Հարությունյանը հանձնարարություն է տվել Երևանի դատախազ Արսեն Արսենյանին՝ մեկ նոր ծիծաղելի գործ կարեն իմ վրա։ Ես կրկնում եմ՝ այս հանցագործությունների հետևում կանգնած են Վիտալի Գրիգորյանցը, նրա դատապաշտպան Մնացական Մարուխյանը, Վարդգես Գևորգյանը և այդ երկու դատախազներն ու այլևս նաև Արսեն Արսենյանը։ Փաստորեն, դատախազների այս խումբը ստեղծել է ստվերային կաշառված իրավապահների մի բանակ, որոնք խոչընդոտում են մեր կառավարության հռչակման արժեքներին ու դիմում են ամեն քայլի, որ ինձ ապօրինի կերպով պահեն բանտում, որպեսզի իրենց ապօրինությունները ջրի երես դուրս չգան։ Քանի որ «Հայբիզնեսբանկը» 100 միլիոն դոլար փող է փոխանցել ԱՄՆ, այդտեղ գուցե նաև փողերի լվացման տարրեր կան։ Բայց իրենք ամեն ինչ անում են՝ խոչընդոտելու մեր իրավապահների աշխատանքին, որ դա չբացահայտվի։ Դրա համար էլ Վիտալի Գրիգորյանցը իրեն շրջապատել է նախկին ԱԱԾ-ականներով ու նախկին ոստիկաններով»։

Ստեփան Մարտիրոսյանը իր ասածների ապացույցները, փաստերը նամակին կից ուղարկել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանին, ՀՔԾ պետին, գլխավոր դատախազին։ Մարտիրոսյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել նշված դատախազների ապօրինությունների ու հովանավորչության փաստի վրա։ Մարտիրոսյանը նշել է, որ նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի որդին Արզուման Հարությունյանի հորդորով խայտառակ է անում ամբողջ դատաիրավական համակարգը։ «Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց դատաիրավական համակարգում նույն պատկերն է։ Նախկինները թելադրող են։ Այլապես ոչ մի բացատրություն չկա, թե ինչու իմ գործով մեկ տարուց ավելի է ոչ մի աշխատանք չի կատարվում։ Անհրաժեշտության դեպքում ես ամեն ինչ հանգամանալից կապացուցեմ»,- եզրափակեց Ստեփան Մարտիրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում