Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, երևի, գործի կդրվի կոշտ սցենարը. «Դոսյե»-ն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

Ռուսաստանի նախագահական աշխատակազմում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ մականուն են տվել` «Մորուք», և հատուկ ուշադրությամբ հետևում են նրա ամեն մի քայլին, պնդում է «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին, հաղորդում է «Ազատություն Ռադիոկայանը»:

Հետաքննության հեղինակներն ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից: Թե ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում: Հայտնի է միայն, որ խորհրդային տարիներին ԿԳԲ-ի սպա Չերնովը 2012-ից ղեկավարում է Կրեմլի` Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային կապերի վարչությունը: «Իրականում, այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար», – պնդում է «Դոսյե»-ն՝ հավելելով. – «Գեներալն իր ամենամեծ հաջողությունը արձանագրել է Հայաստանում, որտեղ «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա»: «Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», – պնդում է զեկույցն ու օրինակ բերում՝ 2018-ին, երբ Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ռուսամետ Հայկ Բաբուխանյանն այցելել էր Ղրիմ, Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը, ինչը շատ արագ հայտնվել է Կրեմլում:

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ «Դոսյե»-ի տրամադրության տակ եղած փաստաթղթերի, գեներալ Չերնովի ենթակաները սկսել են հատուկ ուշադրությամբ հետևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանցից մեկը` ոմն Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. – «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Թե ով է այդ Միշան, և որն է կոշտ սցենարը` չի հստակեցվում:

Մեկ այլ զեկուցագրում էլ նույն Սվետլանա Մաքսիմովան գրում է. – «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արևմտամետ ձրիակերների բացահայտեց»:

Ըստ «Դոսյե»-ի ուսումնասիրած փաստաթղթերի, գործակալ Մաքսիմովան հետևում է նաև հայաստանյան այլ, իրենց բնորոշմամբ՝ արևմտամետ քաղաքական գործիչների, օրինակ` Հանրային խորհրդի ղեկավար Ստեփան Սաֆարյանին:

Մաքսիմովայից բացի. Փաշինյանի մասին Կրեմլին տեղեկագրեր է ուղարկում նաև մեկ այլ աղբյուր, որը հանդես է գալիս «Կանդիդատ» («Թեկնածու») ծածկանվան տակ: «Կոմպրոմատներից» մեկում վերջինս գրել է. – «Փաշինյանը զերծ է մնում ետխորհրդային միասնությունից, նա անգամ չմեկնեց Մոսկվա` Հաղթանակի շքերթին մասնակցելու», մյուսում էլ՝ պնդել, թե Փաշինյանի օրոք «ամերիկամետ քաղաքական գործիչներն են եկել իշխանության»:

«Ռուսաստանի այդ բարեկամ-գործակալները քողազրկվելու ու բացահայտվելու վախ չունեն, քանի որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց է հայտնի որպես ռուսականի` Լյուբլյանկայի մասնաճյուղ, ղեկավար կազմում էլ շարունակական փոփոխություններ են ու խառնաշփոթ, որն ուղեկցվում է աղմկոտ պատմություններով», – նշում է «Դոսյե»-ն: Այս շարքում հետաքննությունը հիշատակում է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին, ով, ըստ նախաքննության, ինքնասպան եղավ այս տարեսկզբին, ապա` Արթուր Վանեցյանին: «Վերջինս ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, և հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ», – փաստում է «Դոսյե»-ն:

Ուշագրավ են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք ԱԱԾ ղեկավար Կարլոս Պետրոսյանի մասին տեղեկությունները: Ըստ «Դոսյե»-ի, մոտ հինգ տարի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության թիվ մեկ պատասխանատուն պաշտոնաթողությունից անմիջապես հետո Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել` հատուկ կարգով, և մինչ այժմ ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ հաջողել է բնակարան գնել 200 միլիոն ռուբլով` ավելի քան երկուսուկես միլիոն դոլարով: Բացի այդ, ըստ «Դոսյե»-ի, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար , գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը նաև առանձնատուն է ստացել մերձմոսկովյան Մալախովկայում, ընդ որում՝ անձամբ նախագահ Պուտինի կարգադրությամբ: Թե որ ծառայությունների դիմաց` դժվար է կռահել, քանի որ Պուտինի այդ որոշումը գաղտնի է եղել: Հայտնի է միայն, որ այդտեղ` Պետրոսյանի հարևանությամբ է ապրում նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության` ФСБ-ի նախկին փոխտնօրեն, գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը:

Հետաքննության մեջ նշվում է նաև մեկ այլ ուշագրավ փաստ. Ռուսաստանի նախագահական աշխատակազմում` գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում, ի թիվս այլ փաստաթղթերի եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը: «Ծառուկյանը հաճախ է լինում Մոսկվայում, անցած տարի փետրվարին էլ նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել Պուտինի «Եդինայա Ռոսիա»-ի հետ», – հիշեցնում է «Դոսյե»-ն: «Կրեմլի այս գործընկերը բավական բուռն կենսագրություն ունի», – նշում է հետաքննությունն ու մանրամասնում. – «1979-ին խորհրդային ոստիկանության ծառայող Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության համար և պատիժը կրել Նիժնի Տագիլում` ոստիկանների համար նախատեսված “Красная Утка” կալանավայրում»:

Թե երբ և ինչ նպատակով է Ծառուկյանի անձնագրի պատճենը հայտնվել ու պահվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի թղթապանակում, հետաքննությունը չի մանրամասնում, բայց փաստում է, որ նա ժամանակին աջակցել էր Փաշինյանին, իսկ հիմա դարձել է նրա գլխավոր ընդդիմախոսն ու հրաժարականն է պահանջում:

Քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` Լազարևյան ակումբը, օրինակ, ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո, ռուսական կողմից, ըստ «Դոսյե»-ի, այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, ով տարիներ առաջ նամակ էր գրել նախագահ Պուտինին, ու պնդել` Ղարաբաղի հարց չկա, կա Ռուսաստանի հարց, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով մինչ օրս ամեն շաբաթ ակումբի կայքում քարոզչական հոդվածներ է հրապարակում, որոնցից մեկն, օրինակ, վերնագրված է` «Գլոբալիստների նախագիծը`Նիկոլ Փաշինյանը, ֆիասկո ապրեց. ինչ է լինելու հետո»:

Ակումբի առաջին լիագումար նիստում` 2018-ի նոյեմբերին, ելույթ էր ունեցել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկօրյա այդ հավաքն, ի դեպ, անցել էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ» խորագրի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում