Լուրեր
Սահմանամերձ համայնքների բնակիչները ինչպիսի փոխհատուցում կստանան. Ներկայացնում է Գաբրիելյանը
  • 15:10
  • 2020-09-18
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ինչպես հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` առաջարկվում է 3 տարով ավելացնել սահմանապահ բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցումը. «Ոռոգման ջրի փոխհատուցումը 50 տոկոսով կշարունակվի»:

«Հրետակոծության ժամանակ, անկախ վնասվածքի չափից, պետությունը պարտավորվում է կամ վերականգնել, կամ նոր առանձնատուն կառուցել սահմանամերձ համայնքի բնակչի համար»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` սահմանամերձ բնակավայրերի 4-12 դասարանների աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար:

«Եթե, Աստված մի արասցե, սահմանամերձ համայնքների բնակիչները Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվեն, ոչ միայն կստանան պատպատվերի շրջանակներում բուժօգնություն, այլև միանվագ մինչև 3 մլն դրամ, իսկ զոհ ունենալու դեպքում` ընտանիքի անդամներին կտրամադրվի մինչև 5 մլն դրամ»,- հավելեց Սիսակ Գաբրիելյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *