Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ

Կորոնավիրուսի տարածման պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամիսներ շարունակ արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ զրկված էին հանդիսատեսի հետ հաղորդակցումից: Չէին գործում կինոթատրոնները, համերգասրահները, թատրոնները, ցուցասրահները և մի շարք այլ մշակութային հաստատություններ:

Համավարակի որոշակի նահանջով պայմանավորված՝ խնդիրը կարծես թե լուծում է ստանում: Միջոցառումների կազմակերպման պայմաններում պարտադիր կանոններ են դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, ջերմաչափվելը, ախտահանվելը և այլն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, խոսելով թատրոնների և համերգասրահների առաջիկա աշխատանքի մասին, ասաց, որ արդեն արտոնություններ ունեն փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ իրականացնելու համար:

«Անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր ցուցումները՝ սոցիալական հեռավորությունը, ջերմաչափման, ախտահանման և դիմակները կրելու պայմանները: Այդ դեպքում մենք կարող ենք փակ տարածքներում թատերահամերգային գործունեություն իրականացնել: Առաջիկայում մեր կոլեկտիվներն աստիճանաբար կվերադառնան բնականոն աշխատանքին»,-տեղեկացրեց Խզմալյանն ու հավելեց, որ միայն մի պայման է գործում. փակ տարածքները պարտադիր պետք է ունենան օդափոխման համակարգեր:

Անդրադառնալով իրականացվող այլ ծրագրերին՝ փոխնախարարն ասաց, որ փորձում են չկատարված դրամաշնորհային ծրագրեր չթողնել: «Մենք համաձայնության ենք եկել դրամաշնորհները հաղթած կազմակերպությունների հետ, հատկապես միջազգային նախագծերի: Ըստ համաձայնության՝ այն միջազգային նախագծերը, որոնք խնդիր ունեն արտերկրից Հայաստան հյուրեր հրավիրելու, դրա համար նախատեսված ռեսուրսներն ուղղում են մեր ստեղծագործողներին, մեր արվեստագետներին: Այս ճանապարհով ևս աջակցում ենք մեր արվեստագետներին»,-ընդգծեց նա ու հիշեցրեց, որ նոյեմբերին մեկնարկում է կինոարվեստի երկրպագուների սպասված միջազգային փառատոնը՝ «Ոսկե ծիրան»-ը:

Վերադառնալով դրամաշնորհներին՝ Խզմալյանը նշեց, որ ունեն ինքնազբաղ արվեստագետներին ուղղված դրամաշնորհների հայտը, դրա վերջնական արդյունքների ամփոփումն ու խորագրերի իրականացումը, ինչպես նաև մարզերում երիտասարդական կրթական, մշակութային կենտրոնների հիմնման գործընթացը, որի մանրամասները դեռ կհայտնեն:

Հայաստանի Հանրապետության կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու պայմաններում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ պետք է իրականացվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում