Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Առանձնահատուկ դրվատանքի խոսք եմ հղում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին շուրջ մեկամյա համագործակցության համար»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց. «Մենք ԱԺ ենք գործուղվել արժեք ստեղծելու համար, այլ ոչ միայն մտահոգություններ արտահայտելու: Կա՞ն ավելի լավ կարծիքներ` խնդրեմ: Իսկ ո՞վ է ասել, որ Մայր օրենքը պետք է իդեալական լինի: Հուսով եմ` փոխնախարարը կասի, թե ոնց է առհասարակ կինոն արժևորվում գործադիրի կողմից: Ինձ համար կինո ասվածը կրթական մեծ բաղադրիչ ունի: Կինոյի դերը տասնամյակներ շարունակ ստորադասված է եղել, որի արդյունքները մենք այսօր տեսնում ենք: Սերիալները կարող են դեգրադացնել հասարակություններին»:
Մանրամասն՝ տեսանյութում: