Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վրաստանի հարցում Հայաստանը ցույց տվեց ինքնուրույնություն, Բելառուսի հարցում՝ ոչ. Երևանը պետք է հրաժարվեր մասնակցել զորավարժություններին

Արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանը չի մասնակցում Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված վրաց փախստականների ճակատագրին՝ նվիրված ՄԱԿ բանաձևի շուրջ քվեարկությանը: 2008 թվականից ի վեր Հայաստանը մշտապես դեմ էր քվեարկում Վրաստանի այս նախաձեռնությանը: Սա արժանանում էր Վրաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակների քննադատությանը։

Կարելի է արձանագրել, որ ՄԱԿ-ի այս բանաձևի նկատմամբ Երևանի դիրքորոշումը փոխվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունների օրոք։

Փորձագետների դիտարկմամբ՝ այսպիսով Երևանը արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորացման հայկական կողմի ցանկությունը։ Կա նաև տեսակետ, որ այս քայլը դեռևս Թբիլիսիի կողմից չի գնահատվում ըստ արժանվույն։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է համարում այն փաստը, որ մենք չմասնակցեցինք բանաձևի քվեարկությանը։ «Ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանը դնում է Աբխազիայից ու Հարավային Օսիայից տեղահանված վրաց փախստականներին նվիրված բանաձևը։

Սա ավելի շատ կապված է մարդու իրավունքների ոլորտի հետ, ու ամեն տարի Վրաստանն այս բանաձևը դնում է քվեարկության։ Նախկինում Հայաստանը գրեթե միշտ Ռուսաստանի, Բելառուսի, Սուդանի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի ու Վենեսուելայի հետ դեմ էր քվեարկում։ Ես դրական եմ համարում, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը չի մասնակցում։ Մենք նախկինում էլ իշխանություններին ասում էինք՝ պետք չէ մասնակցել, Վրաստանը քո հարևան երկիրն է։ Լավ է, որ այս անգամ Հայաստանը չմտավ այդ երկրների ցանկի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ Վրաստանը միանշանակ դրական կգնահատի Հայաստանի այս քայլը. «Վրաստանը հասկանում է, որ Ռուսաստանը ճնշում ու համոզում է Հայաստանին, որ դեմ քվեարկի, և, այո՛, այս քայլը կգնահատվի Թբիլիսիի կողմից։ Այսպես թե այնպես, հայ-վրացական հարաբերությունները լավ են, սա էլ ավելի մեծ դրական լիցքեր կհաղորդի»։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված Վրաստանի դիրքորոշմանը, տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտնած տեսակետներին և մեր հարցին՝ արդյոք կլինի՞ փոփոխություն այս իմաստով, քաղաքագետը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Վրաստանի հայտարարությունները արցախյան հարցի շուրջ հակահայկական են։ Օրինակ՝ Տավուշի դեպքերի հետ կապված՝ Թբիլիսիի դիրքորոշումը հավասարակշռված էր։ Ես չեմ հիշում, որ Վրաստանը մեր դեմ դեմարշ արած լինի։ Եթե Վրաստանն ասում է, որ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, դա չի նշանակում, որ Արցախի դեմ են, կամ մեր կոնցեպտը չեն ընդունում։ Ես չեմ հիշում Արցախի հետ կապված բացասական որևէ հայտարարություն։ Դուք գիտեք՝ տավուշյան դեպքերի հետ կապված միայն մի բարեկամ երկիր զարմացրեց մեզ՝ Ուկրաինան բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Բոլորս էլ գիտենք, որ Ուկրաինան ասում է՝ տարածքային ամբողջականություն, բայց մի բան է ասել ընդհանուր սկզբունքի մասին, մի բան է՝ ասել կոնկրետ Արցախի կոնտեքստում։ Օրինակ՝ Ուկրաինայի հայտարարության մեջ տարածքային ամբողջականությունը նաև Արցախի կոնտեքստով է ասվել, իսկ Վրաստանը երբեք նման բան չի արել։ Շատ հավասարակշռված դիրքորոշում ունի Թբիլիսին, ու ես չեմ կարող ասել, թե մենք հիմա դրական քայլ արեցինք, իսկ իրենք դա չեն տեսնում։ Դասական օրինակը՝ Տավուշի իրադարձություններն են ու Վրաստանի հավասարակշռված քաղաքականությունը»։

Մեր այն դիտարկմանը, թե եթե Վրաստանի հարցում չմասնակցելը նորմալ է, ապա Բելառուսի հարցում մեր չեզոք դիրքորոշումը վերջին քվեարկության ժամանակ չի ընկալվում, Գրիգորյանն արձագանքեց. «Ես հատուկ ուզում եմ նշել մեկ բան։ Ես ինքս հայտնեցի իմ դիրքորոշումը՝ բելառուսի հետ կապված։ Բելառուսի քվեարկությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում չէր, սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում դա տեղի ունեցավ։ Դա առանձին ինստիտուտ է, որտեղ մտնում է աշխարհի 47 երկիր, ու ռոտացիոն սկզբունքով կազմը փոխվում է։ Հարցը վերաբերում է մարդու իրավունքներին, ու Հայաստանն իրավունք չուներ ձեռնպահ քվեարկել։ Գլխավոր ասամբլեայում չմասնակցությունը Վրաստանի բանաձևի հետ կապված դրական է, մենք գոնե դեմ չքվեարկեցին, բայց Բելառուսի հարցում իրավունք չունես չեզոք լինել, որովհետև այնտեղ մարդու իրավունքները մասսայական խախտվում են։ Դա շատ մեծ սխալ էր, հենց դրա համար Արևելյան Եվրոպայի քվոտայով Հայաստանն անցավ, որ պայքարի ժողովրդավարության համար։ Այստեղ ձեռնպահ լինելը կամ չմասնակցելը ես շատ բացասական եմ գնահատում։ Պարզ է, որ արտաքին քաղաքականության մեջ կան որոշակի փոփոխություններ, Հայաստանը փորձում է պահպանել իր սուվերենությունը՝ ինչքան է ստացվում, ժամանակը ցույց կտա։ Բայց Բելառուսի հետ կապված քվեարկությունը ցույց տվեց, որ մենք պատշաճ ձևով չենք վերականգնել այդ սուվերենությունը»։

Գրիգորյանը մեջբերեց նաև Բելառուսում ՀԱՊԿ շրջանակներում այս պահին անցկացվող զորավարժությունները, որին մասնակցում է նաև Հայաստանը. «Այո՛, դրանք վաղուց էին պլանավորված, կապված չեն այն իրադարձությունների հետ, որ կան Բելառուսում։ Հաշվի առնելով Բելառուսում իրավիճակը՝ մենք կարող էինք կամ շատ փոքր կազմով ներկայանալ, կամ հրաժարվեինք, քանի որ երկրով մեկ հանրահավաքներ են ընթանում։ Սա է ցույց տալիս, որ մենք այնքան էլ սուվերեն չենք։ Սերբիան դիտորդի կարգավիճակ ուներ, բայց չմասնակցեց հենց այդ պատճառաբանությամբ, ասաց՝ իրավիճակը լարված է և դա կարող է բնակչության կողմից սխալ ընկալվել։ Եթե մենք գնում ենք դեպի ինքնուրույն քաղաքականություն, պետք է կա՛մ կրճատեինք մեր մասնակցությունը, կա՛մ ընդհանրապես հրաժարվեինք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում