Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վճարովի արտահերթ ընտրություն

Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարան ընտրության, Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարել է, որ այսօր խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ներկապնակը: Այն, որ խորհրդարանը չի արտահայտում Հայաստանում առկա քաղաքական պատկերը, բազմիցս արձանագրել ենք նաև մենք՝ իրավիճակի մեր վերլուծությունների ընթացքում: Ամբողջ հարցը սակայն այն է, թե որն է Հայաստանի հասարակական-քաղաքական պատկերն այժմ: Այդ պատկերը խճանկարն է՝ նորի ու նախկինի պայքարի փաթեթավորման ներքո: Այսինքն, Հայաստանում որևէ խորհրդարանական ընտրություն բերելու է նոր ու նախկին պայքարի սրման, այսպես ասած սև-սպիտակեցման, ըստ այդմ՝ բևեռացման: Իհարկե դրա արդյունքում կարող է ձևավորվել տոկոսային այլ հարաբերակցություն, Նիկոլ Փաշինյանը կարող է վերցնել ավելի շատ, կամ ավելի քիչ մեծամասնություն, իսկ ԼՀԿ ու ԲՀԿ փոխարեն խորհրդարանում կարող է հայտնվել նրան ընդդիմադիր կամ ընդդիմախոս այլ ուժ կամ ուժեր, դաշինք, թե առանձին կուսակցություններ: Այդ իմաստով խորհրդարանի արտահերթ ընտրությունն անշուշտ մեծ հավանականությամբ կփոխի խորհրդարանի պատկերը:

Մյուս կողմից սակայն կասկածից վեր է, որ այդ ընտրությունից կարճ ժամանակ անց այդ պատկերը դարձյալ սկսելու է հակասության մեջ լինել ուժերի իրական հարաբերակցության հետ, քանի որ նախընտրական բևեռացումը հետընտրական փուլում գնալու է արդեն շահերի բաժանման և առնվազն նոր բևեռների ձևավորման միտումների: Եվ կարճ ժամանակ անց կանգնելու ենք նույն իրավիճակում: Իհարկե, դա էլ տարբերակ է, առավել ևս խորհրդարանական կառավարման մոդելների պարագայում հաճախակի տարբերակ այլ երկրներում:

Իսրայելում օրինակ նախորդ տարի անցկացվեց խորհրդարանի արտահերթ երեք ընտրություն, և միայն կորոնավիրուսը կանգնեցրեց չորրորդի հասունացումը: Սակայն ամբողջ հարցն այն է, որ Իսրայելում պայքարն ընթանում է արդեն իսկ ձևավորված և կայացած քաղաքական համակարգի, քաղաքական ուժերի շրջանակում, իսկ Հայաստանում խնդիրը հենց այդ համակարգի բացակայությունն է, կայացած քաղաքական մրցակցության բացակայությունը: Այդ պայմաններում լուծվում են գերազանցապես խմբային շահեր ու խնդիրներ, ինչի համար, փաստորեն, արտահերթ ընտրության պարագայում պետք է վճարի հանրությունը, քանի որ այդ ընտրությունը տեղի է ունենալու պետական բյուջեի փողով, որպեսզի խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտում որոշ ուժեր փոխվեն տեղերով: Այլ հարց, որ կարելի է քննարկել արտահերթ ընտրության տարբերակը, որի համար կվճարեն դրա շահառու քաղաքական ուժերը: Հատկապես, որ ֆինանսական կողմը կարծես թե նրանց ուժեղ կողմերից մեկն է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում