Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Վերջերս մի ընկեր ասում էր, որ արաբական երկրներից հետաքրքրված են ՀՀ-ում դրամաներ նկարելով, որի գումարի չափը ֆանտաստիկ էր: Եվ փոխանակ ՀՀ Սահմանադրությունը և բոլոր օրենքները տանք այդ արաբական պրոդյուսերին, տալիս ենք մի օրենք, որով ինքը կառաջնորդվի»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Նա կոչ արեց օրենքի նախագծին կողմ քվեարկել:
Մանրամասն՝ տեսանյութում: