Լուրեր
Դուք չեք կարող հաշվել ֆիլմի արժեքը. Ձեր չափումները ես չեմ ընդունում և վե՛րջ. Արթուր Մանուկյան
  • 11:44
  • 2020-09-18
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Ես շատ մարդիկ գիտեմ, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում օպերա, թատրոն, սիմֆոնիկ համերգի չեն գնացել, բայց չգիտեմ գեթ մեկ մարդու, ով երբեք կինո չի նայել: Իսկապես, արվեստների մեջ կինոն շատ հատուկ տեղ ունի»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Նրա խոսքով` ՀՀ-ում չկա մի կինոթատրոն, որտեղ արտասահմանյան ֆիլմերը հայերենով գնան. «Մենք նույնիսկ քիչ ժամանակ ենք տվել այդ թարգմանություններն անելու համար»:

Նա ընդգծեց` կինոարվեստում հնարավոր չէ ֆինանսական չափումներ անել. «Ձեր չափումները ես չեմ ընդունում և վերջ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *