Սեպտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ 1․5 հա,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 9000 քմ,
Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7 հա: