Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Ով է որոշելու և ինչ սկզբունքներով՝ ֆիլմը պոռնոգրաֆի՞կ է, թե՞ ոչ, բռնություն քարոզո՞ւմ է, թե՞ ոչ»,- Աննա Կոստանյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը:
Նա նշեց, որ ինքը կարող է համաշխարհային գլուխգործոց համարվող ֆիլմեր թվարկել, որոնք կինոարվեստից բան չհասկացողները կարող են համարել բռնություն քարոզող, և ասել, որ դրանք պետք է արգելվեն:
Մանրամասն՝ տեսանյութում: