Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Տնտեսական անկումը հիմա 6.2 տոկոս է, իսկ կառավարությունն ապրիլին ասում էր -2 տոկոս: Մենք ժամանակին զգուշացրել ենք, որ կառավարությունը գալու է այստեղ և ճշգրտում անի: Սա դեռ նախնական է, որովհետև վերջին 1-2 ամսում ԿԲ-ն անկման տեմպը արագացրել է»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա հարց ուղղեց կառավարությանը. «Արդյոք պատրաստվո՞ւմ եք առաջիկայում գալ ԱԺ: Ինչո՞ւ կառավարության կանխատեսումները չիրականացան, և ինչո՞ւ երբ մենք ասում էինք, մեզ չլսեցիք»:
Մանրամասն՝ տեսանյութում: