Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Սուրհանդակ՝ ԱԺ նախագահի կողմից. Ովքեր են այն 7 պատգամավորները, որոնց մանդատն են պահանջում Ծառուկյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և, առհասարակ, իշխանությունների միջև փոխհրաձգությունը դադարի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, և իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, և խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, և պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին:

Ընդ որում, նշվել է, որ թեև Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։ ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները։

Այս տեղեկությունների մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին և Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, թե նման բան չի եղել, և տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում