Հաջորդ շաբաթվանից Ավստրիայում փակ տարածքներում հանդիպումները կսահմանափակվեն մինչև 10 հոգով, կխստացվեն նաև ռեստորաններին ներկայացվող պահանջները՝ կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման պատճառով:
Ինչպես հաղորդել է Reuters-ը, սահմանափակումների մասին այսօր հայտարարել է կանցլեր Քուրցը:
«Սրանք ցավալի սահմանափակումներ են, բայց դրանք անհրաժեշտ են, որպեսզի, հուսով եմ, խուսափենք երկրորդ խիստ կարանտինից», – ասել է կանցլերը:
Սեպտեմբերի 21-ից երկրում արգելվելու է հավաքվել փակ տարածքներում՝ ավելի քան 10 հոգով:
Ռեստորաններն ու բարերը ստիպված կլինեն հաճախորդներին սպասարկել միայն սեղանիկների շուրջ, իսկ «դիմակի ռեժիմը» կտարածվի նաև շուկաների վրա: