Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Հիմա իշխանությունը պետք է իր ընտրողին բացատրի՝ սա՞ էր ուզում, այս ամբողջ աղմուկը նման ՍԴ-ի համա՞ր էր

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չմասնակցեցին Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացին։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն ունի բոյկոտի իրավունք, բայց արդյոք այս պարագայում բոյկոտի քաղաքական արժեքը տեսանելի է։

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող էին օգտագործել գործընթացը դատաիրավական ռեֆորմի վերաբերյալ իրենց պատկերացումները հանրությանը ներկայացնելու համար, կարող էին քննադատել իշխանության այս նախաձեռնության անարդյունավետությունը, ուրիշ էլ ինչի՞ համար է քաղաքական ուժը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա հեղափոխական մեծամասնություն, որն ունի բավարար մանդատ անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար, և գործնականում չկա խորհրդարանական այլակարծություն։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմության գործելաոճն այս հարցի շուրջ տրամաբանական էր։ «Նրանք ամենասկզբից էլ հայտարարում էին, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենալու Սահմանադրական դատարանի շուրջ, օրենքից դուրս են, հակասահմանադրական, և իրենք, ըստ էության, առաջին դեպքը չէ, որ չեն մասնակցում կա՛մ քննարկմանը, կա՛մ քվեարկությանը։ Նրանք ամբողջ պատասխանատվությունը սրանով թողեցին քաղաքական մեծամասնության վրա, իսկ քաղաքական մեծամասնությունն իր որոշումը կայացրեց, ու մենք բոլորս տեսանք, թե դա ինչ որակի որոշում էր։ Հիմա քաղաքական մեծամասնության մեջ նույնիսկ դրա շուրջ կան տարաձայնություններ, տեսեք, թե սոցիալական ցանցերում իշխանական տարբեր թևերի ներկայացուցիչներ ինչպես են իրար մեղադրում այն ընտրության համար, որն իրականացվեց։ Այս տեսակետից 100 տոկոս էֆեկտիվ էր խորհրդարանական ընդդիմության որդեգրած մարտավարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյո՞ք այսպես չի ստացվում, որ հասարակությունը հարցի շուրջ միայն մեկ կարծիք է լսում. «Կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրական դատարանի այս պրոցեսների շուրջ բազմիցս հայտնել է։ Որպեսզի խորհրդարանում չլիներ միակարծություն, պետք էր ժամանակին մտածել ու այնպիսի ընտրություն կազմակերպել, որպեսզի նման պատկեր չունենանք, որ, ըստ էության, քաղաքական մեծամասնությունը՝ անկախ մյուս քաղաքական ուժերի կարծիքից, կարող է ամեն ինչ անցկացնել։ Պարզ է, որ անկախ նրանից, դու մասնակցում ես այդ քննարկմանը, թե ոչ, միևնույն է՝ խորհրդարանական մեծամասնությունն, ունենալով 88-89 ձայն, կարող է ցանկացած որոշում անցկացնել։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնությունը շատ հազվադեպ է լսում, թե առհասարակ ինչ է ասում քաղաքական փոքրամասնությունը։ Այս տեսակետից ընդդիմության մանևրի հնարավորությունները բավականին սուղ են, ու իրենք, ըստ էության, իրենց վրա չվերցրին պատասխանատվություն մասնակցել մի գործընթացի, որն իրենք դեռևս շատ վաղուց համարել են հակասահմանադրական և նույնիսկ դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկեն այս պրոցեսի սահմանադրականությունը։ Նորից եմ ասում՝ քաղաքական տեսակետից բավականին արդարացված որոշում է։ Ասում են՝ «ձեր յուղում» տապակվեք, որ հետագայում որևէ մեկը չասի, թե դրա պատասխանատուն նաև խորհրդարանական ընդդիմությունն է։ Իրենք բազմիցս առիթ են ունեցել իրենց տեսակետը հայտնել՝ ասել, որ գործընթացն, ըստ իրենց, հակասահմանադրական է, ավելին` դիմել էին նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այդ նորմերի սահմանադրականությունը։ Այլ հարց է՝ Սահմանադրական դատարանը ընդունե՞լ է, թե՞ ոչ»։

Միևնույն ժամանակ Հակոբյանն ընդգծեց՝ այժմ նաև քաղաքական մեծամասնությունը պետք է իր կողմնակիցներին համոզի՝ ի վերջո, սա՞ էր երազում, սա՞ էր խոստանում իր ընտրողներին, երբ սկսում էր այդ գործընթացը. «Եվ արդյոք ճի՞շտ չէին բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում էին ընդդիմադիր գործիչների կողմից՝ առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ կադրային հարց է լուծում՝ մեկին ուզում է գործից հանել, փոխարենն ուրիշին բերել։ Ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ ես նույնիսկ չեմ էլ կարող հասկանալ՝ ի վերջո, նրանք ո՞ւմ են ուզում բերել»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ամբողջ այս աղմուկից ի՞նչ ստացավ իշխանությունը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում